Արցախում քննարկվել է հանրային խորհրդի ձևավորման հարցը
Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
«Օրակարգում հանրային խորհրդի ձևավորմանն առնչվող հարցեր էին: Քննարկման մասնակիցները ընդգծել են ԱՀ առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում հասարակական ու պետական կառույցների միջև համագործակցության կարևորությունը և հանրային խորհրդի` որպես նման համագործակցության հնարավոր արդյունավետ հարթակի դերը:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ