Քաղաքական 15:05 05/07/2022 Հայաստան

Հարութ Սասունյան. Հայ պաշտոնյաները հուսահատեցնում են սփյուռքահայերին`Հայաստան օգնություն ուղարկելուց

Երբ մտածում ես, որ Հայաստանում արդեն հանդիպել ես ամեն տեսակ տարօրինակության, քեզ զարմացնում են բոլորովին նոր դեպքով։ Զգուշացնենք, որ խնդիրը ներքին քաղաքականության հետ կապ չունի։ Այն կապված է ոչ հմուտ, անհոգ, երբեմն էլ կոռումպացված պաշտոնյաների հետ, որոնց անընդունելի վարքագիծը Հայաստանում շարունակվում է ավելի քան 30 տարի:

Անցյալ շաբաթ էլեկտրոնային նամակ ստացա Հայաստանից մտավորական և ակտիվիստ Գևորգ Յազիչյանից: Նա վերջերս զգացած իր հիասթափությունն ու զայրույթն էր  արտահայտել մի առարկելի դեպքի առնչությամբ։ Գևորգն էլեկտրոնային նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին։ Նա իր էլեկտրոնային նամակի պատճեններն ուղարկել է նաև Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հարյուրավոր հայերի՝ ահազանգելու և նրանց միջամտությունը հայցելու համար:

Խնդիրը ծագեց հունիսի 27-ին, երբ Գևորգը քրոջ և նրա ամուսնու հետ գնաց Պետական եկամուտների կոմիտեի գրասենյակ՝ ստանալու ԱՄՆ-ից Վահագն Կուպելյանի ուղարկած հայերեն գրքերը․ նա առաքել էր իր մոր՝ Սիրան Սեզայի (1903-1973) երկու վեպերից 78 օրինակ։ Կուպելյանը Գևորգին խնդրել էր գրքերը նվիրաբերել Հայաստանի և Արցախի գրադարաններին։ Երբ պետական պաշտոնյա Սահակյանը տեսավ երկու գրքերի բազմաթիվ օրինակներ, կասկածեց, որ Գևորգը պատրաստվում է դրանք վաճառել։ Սահակյանը  գրություն ուղարկեց Երևանի օդանավակայանի մաքսավորներին՝ խնդրելով գնահատել այդ գրքերի արժեքը և Գևորգից գանձել համապատասխան ներմուծման տուրք։

Մաքսատանը Գևորգը ցնցվեց, երբ հինգ ծառայողներն իրար հետ խորհրդակցելուց հետո նրան ասացին, որ երկու վեպերի պատճենները ուղարկելու են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ ստուգելու դրանց բովանդակությունը․․․ Գևորգը հետաքրքրվեց, թե արդյոք գրքերի գրաքննությունը ԱԱԾ-ի պարտականությունների մաս է կազմում: Նա մտահոգված էր, որ մինչ ԱԱԾ աշխատակիցները կավարտեն երկու վեպերի ընթերցումը, իրենից կարող են պահանջել մեծ գումար վճարել պահեստավորման համար։ Զզվելով «ժողովրդավարական երկրում» խոսքի ազատության այս խախտումից՝ Գևորգը մաքսավորներին ասաց, որ գրքերը թողնում է նրանց։

Այն բանից հետո, երբ Գևորգը մի քանի բողոքի նամակ ուղարկեց տարբեր պաշտոնյաների, հունիսի 30-ին նա անսպասելի հեռախոսազանգ ստացավ Սահակյանից, որը խնդրեց գալ իր մոտ, որպեսզի գրքերը տան իրեն: Հաջորդ օրը, երբ նա հասավ գրասենյակ, Սահակյանը տեղում չէր, բայց նրա ղեկավարը շատ սիրալիր ընդունեց Գևորգին, ասելով, որ այս դեպքի առնչությամբ բազմաթիվ բողոքներ է ստացել, որոնք նրան խայտառակել են աշխարհով մեկ։ Գլխավոր մաքսավորը նաև հայտնեց, որ իր գրասենյակը վեպերի մի քանի էջեր ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով շտապ նայել դրանք։ ԱԱԾ-ն իբր պատասխանել է, որ երկու վեպերում ազգային անվտանգության խնդիր չկա։ Առաջին գիրքը՝ «Խորտակված կյանքեր», լույս է տեսել 2015 թվականին, իսկ երկրորդը՝ «Գիրք Ծննդոց»՝ 2019 թվականին։

Նկատի ունենալով այս հիասթափեցնող փորձառությունը և հայ գրականության նկատմամբ իր լուրջ հետաքրքրությունը՝ Գևորգը հանդես է եկել նոր առաջարկով՝ խնդրելով կառավարությանը նպաստել արտասահմանում Հայաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից հայերեն գրքերի և պարբերականների տեղափոխմանը Հայաստան դիվանագիտական փոստի միջոցով:

Առկա է հայ պաշտոնյաների կոպիտ անփութության երկրորդ ավելի ցնցող օրինակը, որը լուրջ բժշկական և դիվանագիտական հետևանքներ ունեցավ։

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո՝ 2020 թ․ դեկտեմբերի 12-ին և 2021 թ․ հունվարի 9-ին, Հունաստանի Հայ օգնության միությունը (ՀՕՄ) շտապ հավաքեց անհրաժեշտ մարդասիրական օգնություն, որը հունական երկու ռազմական ինքնաթիռներով հասցվեց Հայաստան։ Բեռի մի փոքր մասը բաց թողնվեց ժամանելուց անմիջապես հետո և բաշխվեց ՀՕՄ-ի կողմից։ Սակայն, ավելի քան մեկ տարի անց պարզվեց, որ օգնության հիմնական մասը դեռ գտնվում է Երևանի օդանավակայանի մաքսային պահեստում։ Մի քանի բողոք-նամակներից հետո, որոնք մնացել էին անպատասխան, Հունաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը 2022թ․ հունիսի 28-ին արձագանքեց մտահոգիչ լուրով․ մինչ ՀՕՄ-ի մարդասիրական օգնությունը վերջապես մաքսազերծվեց  մաքսատնից,  բեռի մի մասը ստիպված պետք է ոչնչացվեր՝ «ապրանքների [դեղերի] ժամկետը լրանալու պատճառով»։

Դեսպան Մկրտչյանը պատասխանում էր հունահայ համայնքի՝ 2020 թ․ դեկտեմբերի 14-ին և 2022 թ․ փետրվարի 7-ին վարչապետ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին ուղղված նամակներին։

Շտապ ուղարկված դեղամիջոցները պետք է փրկեին 2020 թվականի պատերազմի ժամանակ վիրավորված հայ զինվորների կյանքը։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս դեղամիջոցներից զրկված զինվորների կյանքի կորստի համար։ Ավելին, արդյոք Հայաստանի կառավարությունը ուղարկե՞լ է ներողություն հայցող նամակ Հունաստանի կառավարությանը՝ Հայաստան շտապ ուղարկված դեղամիջոցների բաց թողնման երկարատև ձգձգման և մի մասի ոչնչացման համար։ Հաջորդ անգամ Հունաստանը կարող է այդքան էլ  պատրաստակամ չլինել, երբ Հայաստանում շտապ բուժօգնության կարիք լինի։ Բեռի  մաքսազերծման հարցում Հայաստանի կողմից բացարձակ անփութությունից զատ, ՀՕՄ-ը նույնիսկ 18 ամիս անց չէր ստացել իր երկու նամակների պատասխանները․․․

Սա կոպիտ անփութության վառ օրինակ է։ Ցավոք, այս խայտառակ պահվածքի համար ոչ մի հայ պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց և չհեռացվեց աշխատանքից․․․

Ոչ մի բարի գործ Հայաստանում անպատիժ չի մնում...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}