Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդականը կարծում է, որ Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից
Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից, եթե հակամարտող կողմերը ապագայում համաձայնության չգան։ Ըստ ՏԱՍՍ-ի` չորեքշաբթի օրը Sky News Australia-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը, որը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք եղել է պաշտպանության նախարարի խորհրդական ։
«Սա արդեն գործնականում չկայացած պետություն է, այն կարող է ամբողջությամբ ջնջվել աշխարհի քարտեզից: Կարծում եմ, որ հրադադարն անհրաժեշտ է: Ավստրալիան պետք է դա պահանջի, քանի որ Վաշինգտոնում ոչ ոք մտադիր չէ դա անել: Ես Բեռլինից, Փարիզից և Լոնդոնից լսում եմ այս գաղափարի՝ հրադադարի և ինչ-որ համաձայնության հասնելու գաղափարին աճող աջակցության մասին: Որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ կռվել մինչև վերջին ուկրաինացին»,-ասել է Մակգրեգորը:
Հարակից հրապարակումներ`
- Հակերային խումբը համացանցում տեղադրել է Ուկրաինայի ռազմական հետախուզության 1000 աշխատակցի անձնական տվյալները
- Լիտվան Ուկրաինային լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի երկրի վերականգնման համար
- Քիսինջերը թվարկել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը
- ՆԱՏՕ-ն չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային
- Զելենսկին ՆԱՏՕ-ից ավելի շատ գումար է պահանջել Ուկրաինայի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին