Ինչո՞ւ է մարդկանց մեծ մասն ուրբաթ օրերը տանից աշխատում
Ուրբաթը Մեծ Բրիտանիայի ամենահայտնի հեռահար աշխատանքային օրն է։
Հանգստյան օրերին նախօրդող օրը աշխատակիցների միայն 13%-ն է գնում գրասենյակ։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով նոր անցկացված հետազոտությունը։
Շատ գործատուներ հարմարվում են այս իրավիճակին՝ առաջարկելով ճկուն աշխատանք, քանի որ մասնագետների պակասի պայմաններում աշխատակիցներ ներգրավելու և նրանց պահելու խնդիր կա։
Նախկինում՝ մինչև համավարակը մարդիկ ուրբաթ օրերը դուրս էին գալիս աշխատանքից ու շտապում բարեր, ռեստորաններ՝ խմելու։ Սակայն կորոնավիրուսի ընթացքում տնից աշխատելու ձևավորված պրակտիկան մեծ վնաս հասցրեց ռեստորաններին, զվարճանքի վայրերին։
Մարդիկ նախընտրում են ուրբաթ օրերը տանից աշխատել, որպեսզի ավելի երկար հանգստյան ժամեր ունենան. «Աշխատանքն հենց ավարտում ես, արդեն սկսում ես հանգստանալ»։
Օրինակ տիկին Սիդդիքին պատմել է, որ տնից աշխատելը թույլ է տալիս աշխատանքից առաջ ու ընդմիջման ընթացքում «տնային գործերն անել»։ Տնից աշխատելը հնարավորություն է տալիս նաև խնայել տրանսպորտի, ցառելիքի, կայանաման գումարները։
Advanced Workplace Associates խորհրդատվական ընկերության հետազոտության համաձայն, Մեծ Բրիտանիայում աշխատակիցները հիմա միջին հաշվով գրասենյակներից աշխատում են 1.4 օր, մինչդեռ մինչև համավարակը այդ ցուցանիշը 3.8 էր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին