Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով
Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
«Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածին իրականացվել է արհեստական պայթեցում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան