Իրանը Ռուսաստանի օգնությամբ ընդլայնելու է 6 նավթի և 2 գազի հանքավայրերի արդյունահանումը
Իրանի նավթի նախարարի առևտրի և միջազգային հարցերով տեղակալն ընդգծել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համապարփակ նախագիծ է մշակում Իրանի 6 նավթի և 2 գազի խոշոր հանքավայրերի արդյունահանման ընդլայնման համար, գրում է ParsToday-ը։
Ահմադ Ասադզադեն ասել է, որ Մոսկվայում կայացած Կասպյան տնտեսական համաժողովի շրջանակում արդյունավետ հանդիպումներ են տեղի ունեցել նաև «Գազպրոմնեֆտ» և «Զարոբժենեֆտ» ընկերությունների ներկայացուցիչների հետ, և կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության առանցքների շուրջ։
«Կասպյան տնտեսական համաժողովի շրջանակում ներկայացված առաջարկներից են եղել՝ Կասպից ծովի նավթի ու գազի հանքավայրերի արդյունահանման զարգացումը, մերձկասպյան երկրների միջև տրանսպորտային միջանցքների և էներգետիկ կապերի ստեղծումը, Կասպյան համատեղ ներդրումային հիմնադրամի ձևավորումը՝ էներգետիկ նախագծերի զարգացման նպատակով», - հավելել է Ասադզադեն։
Նա նաև ասել է, որ առաջիկայում կկազմակերպեն մասնագիտական համաժողով Իրանի և Ռուսաստանի նավթարդյունաբերության ոլորտի ակտիվիստների և մասնավոր ընկերությունների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը