Դատավոր Հովհաննիսյանը մերժել է բողոքի քննարկումը բանավոր ընթացակարգով անցակցնելու մեր միջնորդությունը․ Փաստաբան
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է․
«Այսօր ստացանք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշումը, համաձայն որի Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման դեմ ներկայացված մեր բողոքի վերաբերյալ վարույթն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, դատական ակտը կայացվելու է նոյեմբերի 17-ին։
Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատավոր Հովհաննիսյանը մերժել է բողոքի քննարկումը բանավոր ընթացակարգով անցակցնելու մեր միջնորդությունը՝ այդ կերպ զրկելով Գերասիմ Վարդանյանին հրապարակային դատական նիստի ընթացքում իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից։
Այնուամենայնիվ հուսով եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կունենա բավականաչափ վճռականություն և ազատ կարձակի արդեն 6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը կալանքի տակ թողեց Գերասիմ Վարդանյանին
- ԱԺ 14 պատգամավորներ անձնական երաշխավորություն են ներկայացրել Գերասիմ Վարդանյանի համար
- Լիահույս եմ` այս անգամ դատավոր Ֆարխոյանը կկարողանա հաղթահարել իր նկատմամբ առկա ճնշումները և ազատ արձակել Գերասին. Փաստաբան
- Փաստաբան. Արդեն 100 օր է, ինչ Գերասիմ Վարդանյանը անազատության մեջ է
- Գերասիմ Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է
- Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ