Արցախի նախագահը հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով:
Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է:
Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:
Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:
Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:
Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք կարող արցախցիներին միայնակ թողնել Ադրբեջանի դեմ. Արթուր Խաչատրյան
- Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել
- Պետք է լինել սառնասիրտ. Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցիների՝ Արցախի տարածք մտնելու մասին
- Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ
- Ադրբեջանցիներն Արցախում կրկին «բողոքի ակցիա» են իրականացնում
- Քաղաքագետ. Ու՞մ հետ և ի՞նչ է պատրաստվում քննարկել Արցախի իշխանությունը
- Ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշվի. Աբրահամյան
- Ադրբեջանցիների այցը Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների հետ. Տեղեկատվական շտաբ
- Արցախի իշխանությունը պետք է պարզաբանի, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում. Աբրահամյան
- Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախն անկախ երկիր է լինելու. Ռուբեն Վարդանյան
- Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը