Քաղաքական 11:42 12/12/2022 Հայաստան

Պետք է լինել սառնասիրտ. Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցիների՝ Արցախի տարածք մտնելու մասին

«Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված  պրովակացիոն գործողություններ՝ դրանով լարվածություն ստեղծելով Արցախում և, բնականաբար, ակնկալիքն այն է, որ  այդ լարվածությունը կտեղափոխվի նաև Հայաստան»,-  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով ադրբեջանցի բնապահպանների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու  մասին։

Նրա կարծիքով, պետք է լինել սառնասիրտ, իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են։

«Իսկ մեր նպատակները մնում են նույնը՝ անվտանգ կյանք մեր  Արցախի հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի  կառուցում Հայաստանի և Արցախի  միասնական անվտանգային տարածքում»,- նշեց իշխող ուժի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Կաշենի հանքավայից հետո մեկ այլ առիթ կփնտրեն ադրբեջանցիները պրովակացիայի համար։

Ա. Քոչարյանը նշեց,  որ օրեր առաջ ծագած այդ խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ։

«Խաղաղապահ ուժերն ունեն հենց խաղաղապահ առաքելություն չեզոքացնելու  նման լարվածությունը, իսկ մենք էլ այդ ժամանակահատվածը ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր  անվտանգային միջավայրը վերականգնի իր ուժն ու բովանդակությունը»,- ասաց նա։

Ա. Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանը միշտ էլ ունի  ավելի մեծ ծրագրեր, այլ բան, թե Հայաստանն ինչքանով է պատրաստ դիմակայել նրա այդ ծրագրերին։

«Եղել են ժամանակաշրջաններ,  որտեղ մենք ոչ միայն դիմակայել ենք, նաև  շատ հեռու ենք հետ շպրտել։ Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է  մի բան իմանա՝ նման քայլերով ինքը ստիպում է,  որպեսզի Արցախն ու Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա, և մեր անհաջողություններից  դասեր քաղելու գործընթացը լինի շատ ավելի արագ քայլերով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ 

Հարցին՝ իսկ ինչպե՞ս էին ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայր, նա ասաց. «Կարծում եմ՝ այստեղ տեղի է ունեցել փոխհամաձայնեցված գործողություն, և դա շատ ճիշտ է։ Կարծում եմ՝ պետք է Արցախի իշխանությունները միշտ կարողանան նման ռիսկերը կառավարել և կառավարում են»։ 

Փոխհամաձայնեցված՝ ո՞ւմ միջև, ճշտող հարցին ի պատասխան նա ասաց.  «Չեմ  կարող ասել, բայց որ համաձայնություններն առկա են, դա էլ է փաստ»։ 

«Եթե լարվածության էլի նման դրսևորումներ լինեն, կարող է հաջորդ անգամ թույլ չտան, մեկ անգամ թույլ տան։ Սա գործընթաց է, և այս գործընթացը պետք է այնպես անել, որպեսզի չբերի ավելի խոշոր լարվածությունների, բայց նաև մեզ հնարավորություն տա արագ լուծելու մեր անվտանգային խնդիրները»,- ասաց Ա.Քոչարյանը։  

Հարցին՝ հենց այս պահին էլ Արցախում իրավիճակը լարված է, ադրբեջանիցները փակել են ճանապարհ, փորձում են վրան տեղադրել, ինչի՞ հետևանք է սա, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ադրբեջանի կողմից պլանավորված պրովակացիաների հետևանք է։ Դա մեզ անընդհատ ուղեկցելու է։

Այստեղ մեր հրադադարը պահպանող ուժային բլոկը պետք է դրանից հետևություններ անի, կանխատեսի, գուցե նաև ադրբեջանական կողմին հեռու պահի նման մտադրություններից, քանի որ  դա ոչ մի լավ բանի չի բերելու։

Վերջին հաշվով, եթե այսպես լարվածությունները շարունակեն ու ռեալ նպատակը լինի Լաչինի միջանցքը փակելը, դա բերելու է նրան, որ մեր հայրենակիցներին ոչ մեկն անպաշտպան չի կարող թողնել։ Եթե ադրբեջանցիները 90-ականների դասերը ուսումնասիրած լինեն, վերլուծություն արած լինեն, թե հակամարտությունն ինչու վերածվեց լայնածավալ պատերազմի, պետք է իմանան, որ հենց այդպիսի գործողություններով. սկսեցին ավելի շատ կրակել, մենք էլ սկսեցինք շատ պաշտպանվել, հետո երբ սկսեցին ավելի շատ կրակել, մենք էլ սկսեցինք արագ տեմպերով կանոնավոր բանակի կառուցում։ 

Ադրբեջանը ճիշտ կաներ ոչ թե ուժի լեզվով հարաբերություններ կառուցել, քանի որ ոչ մի տեղ չի հասնելու։ Լավ, այսօր հաջողություն արձանագրեցին, բայց դրանից հետո պետք է կայունություն ապահովես։ Քարոզ չեմ անում, թե Ադրբեջանն ինչ պետք է անի։ Իրենք անում են այն, ինչ ուզում են»։ 

Ըստ նրա, որ այս լարվածությունն էլ, ինչպես օրեր առաջ, կհագնուցալուծվի, բայց վերջնահաշվարկում ամեն մի նման գործողությունից հետո պետք է գիտակցել, որ Հայաստանից ու Արցախից  է կախված՝ նման գործողությունները Արցախում կլինե՞ն շարունակական, թե՞ ոչ։

«Մեր  ազգաբնակչությունը պետք է լինի շատ ավելի զգոն ու պատրաստված»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}