Այո՛, սա համազգային ողբերգություն է․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Հայաստանի վարչապետ կոչեցյալի ելույթից Բեռլինի «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը բացի ամոթի զգացումից չգիտես ինչ ասես։ Այդ ողորմելին լացակումած խոսում է Ադրբեջանի ագրեսիայի, գերիներին խոշտանգելու, ինչ-ինչ քարտեզների,հերթական անգամ շեշտում Արցախից հրաժարվելու մասին և խեղճուկրակ դեմքով ,ոչ միայն միջազգային հանրությունից, այլև ադրբեջանական հանրությունից նույնպես աղերսում խաղաղություն։
Սա մեկ տղա է կանչում, հանձին Մակրոնի, կամ լացուկոծ դնում իր պաշտելի միջազգային հանրության առջև։ Ա՛յ անողնաշար, ի տարբերություն քեզ և քո նմաններին, ադրբեջանում չկան այդպիսի քնձռոտ «խաղաղասերներ»։ Քո այդ խոսքը միայն քրքջոց կառաջացնի ադրբեջանական հանրության մեջ, այն հանրության, որի համար Ռամիլ Սաֆարովը ազգային հերոս է։
Պատկերացնում եմ թե ներկաներն ինչպիսի արհամարհանքով և զզվանքով են նայել և լսել այդ արարածին և նրա կերպարով կարծիք կազմել ողջ հայ ժողովրդի մասին։ Եվ նրանք իրավունք ունեն․․․Չէ՞ որ համազգային խայտառակությունից հետո, արդեն երրորդ տարին է հանդուրժում ենք դավաճան-ճիվաղին։Այո՛, սա համազգային ողբերգություն է»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Հերթական անգամ Փաշինյանի իշխանությունը գնացել է համաձայնությունների՝ առանց ռիսկերը հաշվարկելու
- Արմեն Աշոտյան. Այո, պարոն Շոլց, ստիպված եմ Ձեզ շնորհակալություն հայտնել
- Փաշինյան. Ալիևի հայտարարությունը նշանակում է՝ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են ԼՂ-ում
- Դրանք զուտ խոսակցություններ են, իրականությունը հակառակն է․ Փաշինյանը՝ ՌԴ-ին պատժամիջոցների մասով օգնելու մասին
- Մենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն ենք․ Շոլց
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան