Արմեն Աշոտյան. Այո, պարոն Շոլց, ստիպված եմ Ձեզ շնորհակալություն հայտնել
«Նիկոլի սրիկայաբարո քաղաքականության հետևանքով ոչ միայն ինքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին չէր խոսում, այլև դրսի ղեկավարներն այդ ձևակերպումը չէին տալիս»-ֆեյսբուքյան ուղղ եթերում ասաց ՀՀԿ փոխանախագհ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլերի հայտարարությանը։
Աշոտյանը նորհակալություն հայտնեց ԳԴՀ կանցլեր պարոն Շոլցին այդ ձևակերպումը միջազգային հասարակական, հանրային խոսույթ վերադարձնելու և հնչեցնելու համար:
«Այո, պարոն Շոլց, ստիպված եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, քանի որ մեզ ներկայացնող «յան» վերջածանցով ավարտվող, իրականում օղլի հանդիսացող անձնավորությունը դրա մասին վաղուց չի խոսում, և Ձեզ հետ մամուլի ասուլիսում էլ նա խոսեց շատ բաների մասին, բացի դրանից»,-ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ երկիրն ու երկրի շահերի ն երկայացումը գտնվում են անմխիթար վիճակում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Գերմանիան կանցլերի մակարդակով խոսում է Արցախի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին
- Մենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն ենք․ Շոլց