Տնտեսություն 14:20 11/05/2023 Հայաստան

ԱՃԹՆ պահանջում է պաշտոնական բացատրություն Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման նախագիծը ապօրինի եղանակով առաջ մղելու համար

ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամները հանդես են եկել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ ասված է.

«2022 թվականի օգոստոսի 5-21-ը e-draft հարթակում օնլայն ձևաչափով քննարկվել է «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ)։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ կազմակերպությունները տվյալ նախագծի 4 տարբերակների վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում ներկայացրել են առաջարկություններ, ինչպես նաև հիշեցրել պատասխանատու գերատեսչություններին, որ ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը ենթակա են ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԵԳ)։ Վերջին՝ չորրորդ նախագծի վերաբերյալ  ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության առաջարկությունները, ի լրումն նախապես ներկայացված՝ մեկնաբանություններով աշխատանքային տարբերակի, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել վերջինիս հետ համաձայնեցված ժամկետում՝ 2022թ. օգոստոսի 26-ին, սակայն դրանք չեն հրապարակվել e-draft հարթակում տեղադրված տեղեկանքում, դրանց վերաբերյալ չեն կազմակերպվել հանրային լսումներ, չեն ներկայացվել դրանք չընդունելու պատճառները:

Հաշվի առնելով նախագծի հետագա առաջխաղացման մասին տեղեկատվության բացակայությունը, մեր խմբակցության անդամներից մեկի՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անունից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարին խնդրել ենք  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված 5-օրյա ժամկետում տեղեկացնել, թե ինչ ընթացքում է նախագիծը, երբ են նախատեսվում ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացները և առնչվող հանրային քննարկումները: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ս.թ. մայիսի 8-ին ստացել ենք պատասխան, որ ռազմավարության փաթեթը չի ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի արձագանքել։

Զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացել ենք, որ ս.թ. մայիսի 6-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Մեկ շաբաթ այց, այսօր, մայիսի 11-ին ՀՀ կառավարության նիստին ընդունվել է տվյալ փաստաթուղթը՝ հավանաբար զեկուցելով, որ անցել է համապատասխան քննարկումներ։

Հարկ ենք համարում հրապարակային շեշտել, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրա  իրականացման գործողությունների ծրագիրը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում են հիմնադրույթային փաստաթուղթ և, 14-րդ հոդվածի համաձայն, ենթակա են ռազմավարական էկոլոգիական գնահատման, ինչպես նաև դրա շրջանակում՝ հանրային քննարկումների համապատասխան շահագրգիռ շրջանակների հետ։

Շրջակա միջավայրին առնչվող ռազմավարական փաստաթղթերը հանրային քննարկման ենթակա են նաև ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերով տեղեկության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության և արդարադատության հասանելիության» (Օրհուս, 1998թ․) կոնվենցիայի համաձայն։ Արժե հիշել, որ տվյալ կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն արդեն իսկ բազմիցս է արձանագրել Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայի դրույթների խախտումները։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում ՀՀ գործադիրին ապահովել տեղական և միջազգային օրենսդրության պատշաճ կիրարկումը։ Պահանջում ենք

● ՀՀ կառավարությունից՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 38-ի 1-ին մասի համաձայն՝ Օրհուսի կոնվենցիային և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին հակասելու հիմքով անվավեր ճանաչել 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումը․
● Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը և Շրջակա միջավայրի նախարարությանը՝  իրականացնել ՌԷԳ և կազմակերպել համապատասխան հանրային քննարկումներ քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբերի, ներառյալ՝ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության մասնակցությամբ՝ պատշաճ հաշվի առնելով կարծիքները․
● Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը՝ տալ պաշտոնական բացատրություն Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը ապօրինի եղանակով առաջ մղելու համար»։

ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամներ

Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Օլեգ Դուլգարյան, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ
Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Սուրեն Ներսեսյան, Երևանի պետական համալսարան
Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:16
Տավուշը հանուն հայրենիքի. Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ  ասված է. ««Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
12:59
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին...
Աղբյուր` Panorama.am
12:54
ՔԿ. Իշխան Գևորգյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ
Երեկ երեկոյան հինգ անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկածով բերման են ենթարկվել ոստիկանություն, այնուհետև ներկայացվել են...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմաբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Բագրատ Սուբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Նախարարությունն այդպես է նպատակահարմար է գտել. ԱՆ-ն՝ Դանիելյանի ազատման մասին
Առողջապահության նախարարությունը չի հերքում Սամվել Դանիելյանին Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու...
Աղբյուր` Panorama.am
12:08
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են. «ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Արաքսավանում ձկների անկման փաստով տեսչական մարմնում վարույթ է հարուցվել
Մայիսի 14-ին ֆեյսբուքյան «Ձկնորսություն  Հայաստանում» էջը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Հրազդան գետի Արաքսավանի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայում դավադրության մասին լուրերը կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ
Թուրքիայում հնարավոր նոր դավադրության մասին խոսակցությունները կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ և նպատակ ունեն տարաձայնություններ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}