Իրավունք 16:24 21/06/2023 Հայաստան

«Լույս». Հանցավոր ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում Հայաստանի համար պետք է ուղենիշային լինի Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով ՄԻԵԴ վճիռը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդադառնում է Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 13.07.2021թ. վճռին, որն ուղենիշային նշանակություն ունի հանցավոր ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ճիշտ ընկալման և կիրառման համար: Հարկ է արձանագրել, որ Բուլղարիայի 2005թ. օրենքը զգալի ընդհանրություններ ունի Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքի հետ։ Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի մեկնաբանության ժամանակ իրավասու բոլոր մարմինները Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն պարտավոր են հաշվի առնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան:

Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործի փաստական հանգամանքներով առաջին դիմումատուն դատապարտվել է 2004թ., ի թիվս այլոց՝ 1993թ. կատարված շորթման փորձի համար, և այդ հիմքով 2007թ. Հանձնաժողովը նախաձեռնել է բռնագանձման վարույթ նրա ու երկրորդ դիմումատուի դեմ: Վարույթը հանգեցրել է չորս դիմումատուների՝ 896,300 եվրո արժողությամբ ակտիվների բռնագանձմանը, որոնց զգալի մեծամասնությունը ձեռք է բերվել 2000թ. և 2005թ.: ՄԻԵԴ ներկայացված իրենց դիմումներում դիմումատուները պնդում են, որ խախտվել է ՄԻԵԿ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետը (սեփականության պաշտպանություն)՝ իրենց ունեցվածքի բռնագանձման կարգադրության պատճառով:


Բուլղարիայի 2005թ. «Հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ հօգուտ պետության բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում բռնագանձման վարույթ կարող է հարուցվել այն դեպքում, երբ պարզվում է, որ այդ օրենքով նախատեսված համապատասխան հանցագործության մեջ մեղադրվող անձը ձեռք է բերել զգալի արժեք ունեցող ակտիվներ (մոտ. 30 377 եվրո), որոնք ողջամտորեն կարող են համարվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ: Օրենքը նախատեսում է այն ակտիվների բռնագանձումը, որոնք ողջամտորեն կարող են համարվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ, քանի որ որևէ օրինական աղբյուր չի հաստատվել։ Բռնագանձման վարույթ հարուցելու համար իրավասու մարմինը Կոռուպցիայի դեմ պայքարի և անօրինական ճանապարհով ձեռք բերված ակտիվների բռնագանձման հարցերով հանձնաժողովն է, որը գործում է իր շրջանային գրասենյակների միջոցով: Այդ գրասենյակները օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման մեջ մեղադրվելու կամ դատապարտման պարագայում ծանուցվում են քրեական հետապնդման մարմինների և դատարանների կողմից, որից հետո հանձնաժողովը իրականացնում է քննություն՝ նպատակ ունենալով ճշտել այն ակտիվների ծագումը և գտնվելու վայրը, որոնց առնչությամբ ողջամիտ կասկած կա այն մասին, որ դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանդիսանում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ: Այդ նպատակով հանձնաժողովն ունի բավական լայն լիազորություններ. մասնավորապես, հանձնաժողովը ստուգում էր պաշտպանյալի ակտիվները, դրանց ձեռքբերման եղանակը և արժեքը, պաշտպանյալի եկամուտները, նրա կողմից վճարված հարկերը, նրա սովորական ծախսերը, ցանկացած ոչ սովորական ծախս, հարկային հաշվետվությունները և այլն: Քննության ընթացքում հանձնաժողովը կարող է տարբեր մարմիններից ձեռք բերել տեղեկություններ, հավաքել գրավոր, փորձագիտական ու այլ ապացույցներ և հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, իրականացնել խուզարկություններ ու առգրավումներ, ինչպես նաև պահանջել վերացնելու բանկային գաղտնիքի սահմանափակումը: Հանձնաժողովը կարող է նաև դատապարտված անձանցից տեղեկություններ պահանջել նրանց ու նրանց ընտանիքների ակտիվների, բանկային հաշիվների, եկամտի աղբյուրների, կատարած գործարքների ու պարտքերի վերաբերյալ: Այդ քննության արդյունքների հիման վրա հանձնաժողովն այնուհետև որոշում է կայացնում բռնագանձման վարույթ հարուցելու վերաբերյալ, իսկ մեղադրյալի դատապարտման դեպքում դատավճռի արձակումից հետո մեկամսյա ժամկետում դիմում էր քաղաքացիական գործեր քննող դատարան:

ՄԻԵԴ քննարկման առարկա գործերում Բուլղարիայի 2005թ. օրենքով սահմանված հանցավոր ծագում ունեցող բռնագանձման վարույթի շրջանակներում դիմումատուների զգալի ակտիվներ (անշարժ գույք, ընկերություններ, տրանսպորտային միջոցներ, կանխիկ դրամ և այլն) ենթարկվել են բռնագանձման։ Բուլղարական իրավասու դատարաններն իրենց որոշումները հիմնավորել են հիմնականում այն փաստով, որ դիմումատուների ծախսերը համապատասխան ժամանակաշրջաններում զգալիորեն գերազանցել են նրանց օրինական եկամուտը, և, հետևաբար, կարելի էր ողջամտորեն ենթադրել, որ նրանց ակտիվների մի մասը ֆինանսավորվել է հանցագործությունից: Դիմումատուների այն փաստարկները, որ այդ գույքի և հանցավոր գործունեության միջև բավարար կապ չկա, բուլղարական դատարանները հիմնականում մերժել են, և այդ որոշումները հետագայում հաստատվել են վերադաս դատարանների կողմից:

Եվրոպական դատարանն իր վճռում արձանագրում է, որոշ դեպքերում բուլղարական դատարանները գտել են, որ որևէ պատճառահետևանքային կապի առկայություն պետք չէ ապացուցել, քանի որ 2005թ. օրենքի հոդված սահմանվում է կանխավարկած այն մասին, որ բոլոր այն ակտիվները, որոնց համար օրինական աղբյուր չի մատնանշվում, համարվում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ: Մյուս դեպքերում, բուլղարական դատարանները պահանջել են հաստատել պատճառահետևանքային կապ՝ գտնելով, որ անգամ եկամտի որևէ օրինական աղբյուր չմատնանշելու դեպքում, ինքնաբերաբար չի ենթադրվում, որ քննարկվող ակտիվները հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ են: Եվրոպական դատարանը կարևոր է համարում հատուկ ընդգծել, որ առաջին դիմումատուն դատապարտվել է 1993թ. կատարված շորթման փորձի համար, որի պարագայում բոլորովին էլ ակնհայտ չէ, որ նման հանցագործությունը՝ զուտ հանցափորձի տեսքով, կարող է հանգեցնել որևէ եկամտի առաջացմանը: Չնայած այն հանգամանքին, որ բուլղարական որևէ իրավասու մարմնի կողմից որևէ պնդում չի արվել առ այն, որ առաջին դիմումատուն զբաղվել է որևէ այլ հանցավոր գործունեությամբ, այդուհանդերձ նրա դատապարտումը հանգեցրել է զգալի արժեք ունեցող ակտիվների բռնագանձմանը: Եվրոպական դատարանն ընդգծում է նաև, որ բռնագանձված ակտիվների զգալի մեծամասնությունը ձեռք է բերվել քննարկվող հանցագործությունը առաջին դիմումատուի կողմից կատարելուց շատ տարիներ անց: Եվրոպական դատարանը շեշտում է, որ հավասարակշռության հաստատման համար անհրաժեշտ է, որ ազգային մարմինները տրամադրեն «առնվազն որոշ մանրամասներ ենթադրյալ հակաիրավական այն արարքի մասին, որը հանգեցրել է բռնագանձման ենթակա ակտիվների ձեռքբերմանը, ինչպես նաև սահմանեն որոշակի պատճառահետևանքային կապ այդ ակտիվների ու հակաիրավական արարքի միջև:

Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծում է, որ Բուլղարիայի Գերագույն դատարանը այդ պատճառահետևանքային կապը սահմանել է լայն կերպ՝ «նշելով, որ այն կարող է լինել ուղղակի կամ անուղղակի, ուղղակիորեն հաստատված կամ ենթադրվող»։ Եվրոպական դատարանը փաստում է, որ «թեև գործի փաստական հանգամանքների համաձայն՝ առաջին դիմումատուի կողմից 1993թ. կատարված հանցագործության և դիմումատուների` որպես կանոն, շատ ավելի ուշ ձեռք բերած ակտիվների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը որևէ կերպ ակնհայտ չի եղել [...], այնուամենայնիվ, ներպետական դատարանները բռնագանձման հայցը քննելիս որևէ ջանք չեն գործադրել նման կապի առկայությունը հիմնավորելու համար: Նրանք մատնանշել են իրենց կողմից արձանագրված անհամապատասխանությունն առաջին ու երկրորդ դիմումատուների եկամուտների ու ծախսերի միջև, առանց որևէ տեսակի լրացուցիչ պատճառաբանության, և մերժել են այդ առնչությամբ առաջին ու երկրորդ դիմումատուների առարկությունները [...]: Ավելին, նրանք չեն մատնանշել՝ արդյո՞ք բռնագանձման ենթակա ակտիվների արժեքը հավասար է դիմումատուների եկամուտների ու ծախսերի միջև հաստատված անհամապատասխանությանը [...]: Ինչպես նշվել է, ազգային դատարանները ընդհանրապես չեն փորձել նաև պատճառաբանել, որ առաջին դիմումատուն առնչություն է ունեցել որևէ այլ հանցավոր գործունեության հետ:

«Հաշվի առնելով 2005թ. օրենքով նախատեսված բռնագանձման վարույթի հավանական թերությունները, ինչպես նաև համապատասխան արդարացի հավասարակշռություն հաստատելու համար իր կողմից անհրաժեշտ համարվող երաշխիքների բացակայությունը», Եվրոպական դատարանը եկել է այն եզրահանգմանը, որ Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով «չի հաստատվել, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում դիմումատուների իրավունքներին միջամտությունը համաչափ է եղել 2005թ. օրենքով հետապնդվող որևէ իրավաչափ նպատակի»: Ուստի, տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (վճռի կետ 224):

Սեփականության պաշտպանության տեսանկյունից ՄԻԵԴ վճիռը անհրաժեշտ հստակություն է մտցնում բռնագանձման ենթակա գույքի և հանցավոր գործունեության միջև կապի խնդրում: Եվրոպական դատարանի հիմնական եզրակացությունը հետևյալն է. որպեսզի հանցագործության միջոցով ձեռք բերված գույքի բռնագրավման միջոցով սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունը համաչափ լինի, անհրաժեշտ է, որպեսզի իրավասու դատարանը պատշաճ կերպով ստուգի խնդրո առարկա գույքի և հանցավոր գործունեության միջև բավարար պատճառահետևանքային կապի առկայությունը: Եթե ներպետական դատարանը իրականացնում է նման վերլուծություն, ապա Եվրոպական դատարանը որպես կանոն, հակված է լինում ներպետական դատարանների գնահատականին, եթե դիմումատուները չեն ապացուցում, որ նման գնահատականը կամայական է կամ ակնհայտորեն անհիմն:

Բուլղարիայում բռնագանձման վարույթի հետ կապված բազմաթիվ գանգատների քննության ժամանակ Եվրոպական դատարանը 2023թ. կայացրել է մի քանի վճիռներ, որոնցում Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով վճիռը առանքային նշանակություն ունի: Լյապչևը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով Բուլղարիայի կառավարությունը առաջարկել է Եվրոպական դատարանին վճիռը կայացնել Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի ուղենիշային (նախադեպային) վճռի հիման վրա: Լյապչևների գործով բուլղարական դատարանները «կարգադրել են բռնագանձել այն ակտիվները, որոնք ձեռք են բերվել մինչև պարոն Լյապչևի կողմից հիմնական հանցագործության կատարումը՝ հիմնվելով միայն դիմումատուների «օրինական եկամուտների և ծախսերի միջև եղած անհամապատասխանությունների վրա»։ Չուպետլովսկու դեպքում դատարանները վկայակոչել են միայն դիմումատուի չճշտված «հանցավոր գործունեության» բնույթը։ Եվրոպական դատարանը, մատնանշելով Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի վճռի 216 կետը, գտել է, որ դիմումատուների ցանկացած հանցավոր վարքագծի և բռնագանձման ենթակա գույքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հիմնավորելու համար բերված պատճառները ակնհայտորեն անբավարար են, և արձանագրել է դիմումատուների սեփականության իրավունքի խախտումը: Մեկ այլ՝ Սաբունին և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով, չնայած Բուլղարիայի կառավարությունը պնդել է, որ այս դեպքում բուլղարական դատարանները «կատարել են անհրաժեշտ վերլուծություն և «հստակ հաստատել» պատճառահետևանքային կապ դիմումատուների «հանցավոր գործունեության» [...] և բռնագանձման ենթակա գույքի միջև», Եվրոպական դատարանը, սակայն, փաստել է, որ «համոզված չէ, որ դա այդպես է եղել»:

Դատարանը արձանագրել է, որ «քննվող երկու դիմումներում էլ դատապարտված անձանց «հանցավոր վարքագիծը» եղել է միանվագ հանցագործություն, որը, ըստ երևույթին, որևէ ֆինանսական օգուտ չի բերել։ Ավելին, պարոն Սաբունիի և այլ դիմումատուների դեպքում հանցագործությունը կատարվել է 2009-ին, մինչդեռ իշխանությունները քննել են դիմումատուների ֆինանսական վիճակը 1993թ.-ի դրությամբ, իսկ դիմումատուներ Կրաստևների դեպքում քրեական դատարանները բացահայտորեն փաստել են, որ պարոն Կրաստևը այլ «հակասոցիալական վարքագիծ» չի դրսևորել։ Այս իրավիճակում Դատարանը չի համարում, որ իշխանությունները համապատասխան տվյալներ են տրամադրել հանցավոր վարքագծի վերաբերյալ, որը կարող էր առաջացնել հանցանքից ենթադրյալ եկամուտներ, ինչպես պահանջվում էր Տոդորովը և մյուսները գործում: Դատարանները հիմնավորված և համարժեք կերպով ցույց չեն տվել նաև, որ քննվող որոշակի ակտիվները կարող էին լինել հանցանքից ստացված եկամուտ. նրանք ընդամենը վկայակոչել են այն բանի հնարավորությունը, որ այդ բնույթի հանցագործությունները կարող են եկամուտներ առաջացնել, ինչպես նաև դիմողների ծախսերի և «օրինաչափ» համարվող եկամուտների միջև հաստատված անհամապատասխանությունները»։ Եվրոպական դատարանը այստեղ ևս եկել է այն եզրահանգմանը, որ կոնկրետ դեպքում ցանկացած հանցավոր վարքագծի և բռնագանձման ենթակա գույքի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորելու համար բերված պատճառները ակնհայտորեն անբավարար են։

Հայաստանի համար Տոդորովի գործով վճիռն ունի ուղենիշային նշանակություն, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, տվյալ պարագայում` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}