Քաղաքական 15:29 02/11/2023 Հայաստան

Նուբար Աֆեյան. Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը նպատակ ունի հոգեբանական խոշտանգումների ենթարկել աշխարհի հայերին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ձեռնարկատեր և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը  հարցազրույց է տվել CNN-ի մեկնաբան Քրիստիան Ամանփուրին՝ խոսելով Արցախի ու արցախահայության հետ տեղի ունեցածի,   Արդրբեջանի իշխանությունների կողմից  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մյուս համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին:


Պատասխանելով Քրիստիան Ամանփուրի հարցին, թե ինչպես է ստացվում, որ Լեռնային Ղարաբաղում 24 ժամում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք աննկատ են մնում և Լեռնային Ղարաբաղն աննկատ ոչնչանում  է, Նուբար Աֆեյանը նշել է, շուրջ  26 տարվա հարաբերական խաղաղությունից և բանակցություններից հետո չհաջողվեց հասնել երկարատև խաղաղության: 2020 թվականի պատերազմից երկու տարի անց Ադրբեջանը  շրջափակել է Արցախի մնացած տարածքները, իսկ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական հարձակում  է իրականացրել, ինչը հանգեցրել է տեղի բնիկ ժողովրդի հեռացմանը:

Պատասխանելով ահազանգելու անձնական դրդապատճառների մասին հարցին՝ Նուբար Աֆեյանը նկատել է, որ ինքը հայ է, որը ստիպված է եղել տեղահանվել  սերունդներով: «Անցած 25 տարիներին իմ գործընկերների հետ խորապես ներգրավված եմ եղել Հայաստանում տնտեսական և սոցիալական զարգացման նախագծերում: Մասամբ դա ինձ մղեց  մարդասիրական նախագծերի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում՝ սկսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և համանուն մրցանակը: Սրանով անցած մեկ-երկու տասնամյակում ես առնչվեցի այդօրինակ խնդիրների հետ: Օսմանյան թուրքերի կողմից իմ պապի և նրա ընտանիքի հետապնդումներից մեկ դար անց ես հայտնվեցի աշխարհով մեկ այլ ճնշումներից ու ցեղասպանություններից փրկվողներին օգնելու կարգավիճակում: Միևնույն ժամանակ, այսպիսի գործունեությամբ ես սփոփվում էի, որ նման իրադարձություններ այլևս տեղի չեն ունենա հայերի հետ: Բայց երեք տարի առաջ դա նորից սկսեց տեղի ունենալ, ի դեպ, համավարակի շղարշի ներքո: Դուք, ես, մենք տեսնում ենք, որ աշխարհը հետևում է և ոչինչ չի անում, և նման պայմաններում դժվար է հասնել ոչ միայն արդարության, այլև խաղաղության»,-ասել է Աֆեյանը:

Քրիստիան Ամանփուրը նաև հարց է ուղղել Ադրբեջանի իշխանությունների կողմից  Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. «Ցանկանում եմ խոսենք մի մարդու մասին, որի հետ դուք իրականացրել եք ձեր նշած բարեգործական գործունեությունը: Դուք, ինչպես հայտնիներից Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովին նրա հետ աշխատել եք «Ավրորա» նախաձեռնության շրջանակում: Ադրբեջանը նրան բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել՝ ահաբեկչության ֆինանսավորում, նրանց ասելով՝ անօրինական զինված խմբավորումներ և այլն:
Ո՞րն է ձեր արձագանքն այս ձերբակալությանը և այս մեղադրանքներին»։

Նուբար Աֆեյանը հարցն իր համար շատ ցավոտ է համար՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ աշխատել է 23 տարի, մարդասիրական, բարեգործական տասնյակ նախագծերի շրջանակում:

«Ես տեսել եմ նրա դերը, նրա ներդրումը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Ռուբենը, խորապես մտահոգված լինելով իր ժողովրդի ճակատագրով, անցած աշնանը տեղափոխվեց  Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախ, որպեսզի օգնի այնտեղ ապրող մարդկանց վերականգնել արժանապատվությունը և փորձի նպաստել ճնշումներին դիմանալուն: Այդ ընթացքում նա երեք ամիս զբաղեցրեց պետնախարարի պաշտոնը՝ անցած տարվա նոյեմբերից մինչև 2023 թ.  փետրվար: Դրանից հետո էլ նա մնաց այնտեղ և իրականացնում էր մարդասիրական նախագծեր՝ օգնելով մարդկանց հաղթահարել դժվարությունները: Երբ սկսվեց այս վերջին` մեկօրյա անսպասելի պատերազմը, Ադրբեջանը հայտարարեց, որ մարդիկ կարող են ազատ հեռանալ, և Ռուբենը մյուսների հետ փորձեց հեռանալ, սակայն նրան ձերբակալեցին և առաջադրեցին մեղադրանքներ, որոնք ոչ մի հիմք չունեն, որևէ ապացույցներ չեն ներկայացվել: Փաստացի, Քրիստիան, Ռուբենը ամբողջ աշխարհի հայերի խորհրդանիշն է: Ռուբենը, որպես հաջողակ գործարար և բարերար, Հայաստանի ամենահայտնի քաղաքացին է աշխարհում և նրան ձերբակալելը, դրանից շոու սարքելն ու մեղադրանքներ առաջադրելը հոգեբանական ճնշում է ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի նկատմամբ, որոնք արդեն մեկ անգամ անցել են դրա միջով: Սա երկրորդ դեպքն է, երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք բնիկ են և ստիպված են եղել լքել իրենց հողը: Դա դասական էթնիկ զտում է, և դա ես չեմ ասում, դա միջազգային փորձագետների մեծ մասի գնահատականն է, որոնք խոսել են անցած ամիսներին և ասել, որ այս ամբողջը, ինչ տեղի ունեցավ՝ նախ շրջափակումը, հիմա էլ տեղի ունեցածը, էթնիկ զտում է: Ու այդ ամենի վերջում էլ Ռուբենը և ևս յոթ այլ ղեկավարներ ձերբակալվում են, նրանց սպառնում են շոկային դատավարություններ: Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունն անտարբեր չի մնա, որովհետև այս ամենը խրախուսում է ավելի ու ավելի շատ անարդարություն և անպատժելիություն»,-եզրափակել է Նուբար Աֆեյանը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը. Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և...
Աղբյուր` Panorama.am
13:22
Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
«Սա ոչ թե պայքար է ընդդդեմ ինչ- որ բանի, այլ պայքար է հանուն հայրենքի, իրական խաղաղության»
Աղբյուր` Panorama.am
13:20
Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
Բավքի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 5 ամսով: Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
Արձանագրության մասին երեկ հայտարարելուց հետո կիրանցիները վրդովված են։ Նրանք այսօր այցելել են  գյուղապետարան ու հայտարարել՝ փոխհատուցում...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բյուրականի դպրոցում դասադուլ է, տնօրենին քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Lեռնային շրջաններում սպասվում է թաց ձյան, մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող...
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Ականատեսներն ասացին, երեխա են...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի մի քանի մասնակիցներ այստեղ եկել են պաշտոնյաների լուսանկարներով, որոնց վրա գրություններ կան։ Այսպես...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:21
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
11:03
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։ Որոշման նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կառավարության շենքի մոտ վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել ՈՒՂԻՂ
Կառավարությանշենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերցել։ Մուտքը հսկում են վահաններով զինված  մի քանի շարք ոստիկաններ։ ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կալանավորվել է Արագած Ախոյանը
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
10:04
Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
09:56
Մայիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 16-ին ժամը 09:23-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
 Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, իշխանության ներսում, շատ մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ,...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Կպատկերացնե՞ք, թե որ իրականության մեջ է գտնվում Հայաստանը՝ արդեն 6 տարի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առևտրի...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». «Աստծո գործերն անքննելի են». Հովիկ Աբրահամյանը՝ Սրբազան շարժման մասին
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}