Իրավունք 16:32 16/11/2023 Աշխարհում

Երուսաղեմում «Կովերի պարտեզ»-ի տարածքից երեք հայ է ձերբակալվել

Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը տեսանյութ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում գտվող «Կովերի պարտեզ» -ից։

«Ահաբեկչություն է հայ ժողովրդի դեմ։ Այստեղ կան տրակտորներ, որոնք եկել են քանդելու մեր հայկական տարածքը։ Սկսել ենք պայքարել, վրաններ ենք տեղադրել այստեղ»,- ասում է Չերնամորյանը։ 

Նա նաև հայտնում է, որ երեկ ձերբակալվել էին  3 հայեր՝  անչափահաս Դանիել Գասաբյանը, նրա հայրը՝ Վահե Գասաբյանը և Պետիկ Կիրակոսյանը։ Գիշերը ազատ են արձակվել։

«Նրանք օրենքի  որևէ խախտում չէին կատարել։ Միայն ութ ժամ անց նրանց կարողացանք ազատ արձակել, բայց ոստիկանության որոշմամբ նրանք 15 օրով հեռացվել են «Կովերի պարտեզ» տարածքից, որպեսզի կարողանան մեր ակտիվիստներին հեռացնել այստեղից»,- պատմեց ականատեսներից մեկը։ 

Երուսաղեմ է այցելել նաև Իսրայելու ՀՀ դեսպանը։ 

«Դեսպանն այսօր է ժամանել, վիճակը տեսավ, բայց  Հայաստանի կողմից որևէ արձագանք չա»,- ասաց Երուսաղեմի հայերից մեկը։ 

Հիշեցենք՝ օրեր առաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը տեղեկացրել էր, որ  «Կովերի պարտեզ» կալվածքի  վարձակալությունը չեղյալ հայտարարելու նամակից հետո  երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքել էր  կալվածքի վրա առկա պարսպի և  կայանատեղերի քանդումով, ասֆալտի հեռացումով և շատ ավելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով: Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Սրբոց Յակոբեանց Միաբանության անդամները և  Հայ համայնքի անդամները հավաքվել էին այնտեղ՝ խաղաղ կերպով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնելու այդ պահանջին։ Մի քանի ժամ անց կողմերը պայմանավորվել էին հեռանալ կալվածքի տարածքից և ոչինչ ձեռնակել այնքան ժամանակ, մինչև Պատրիարքությունը չստանա համաձայնագիրը չեղյալ հայտարարել իր ուղարկած նամակի պատասխանը։ Սակայն օրերս իրավիճակը կրկին սրվել է։

«Կովերի պարտեզ» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում:  «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագրով թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել, հայտարարություն տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։ Դեռևս 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։

Այս տարվա նոյեմբերի 1-ի Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}