«Ժողովուրդ». Փաշինյանը «Ակադեմիական քաղաք» նախագիծը դժվար իրագործելի է համարել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ լուրջ քննարկում է ունեցել, որի հիմնական թեման «Ակադեմիական քաղաք» նախագիծն է եղել։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը դժվար իրագործելի է, դժգոհություններ է հարուցել, և դժվար թե մինչև 2030 թվականն այն իրականանա։ ՀՀ վարչապետի խոսակցությունը գնացել է նախագծի չեղարկման ուղղությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղարին, որը մեզ հետ զրույցում ասաց հետևյալը․ ««Ակադեմիական քաղաք» նախագիծը սահմանված ընթացակարգով առաջ է գնում և սահմանված կարգով իրականացվում է։ Առաջիկայում սպասվում է «Ակադեմիական քաղաք» նախագծի հանրայնացում, որին կհրավիրվեն նաև ԶԼՄ ներկայացուցիչները»։
Նախարարությունը պնդում է, որ հստակ որոշում ունի՝ ամեն գնով իրագործել «Ակադեմիական քաղաք» նախագիծը, սակայն մինչ օրս բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր, հստակ համաձայնություն ու կարծիք չեն ստացել:
Հիշեցնենք, որ բուհերը ինքնավար մարմիններ են և, ըստ օրենսդրության, անկախ են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանը շարունակում է ամրացնել իր պաշտպանությունը` մեծ միջոցներ ծախսելով
- «Ժողովուրդ». Փաշինյանը մի կողմից քննադատում է ռուսներին, մյուս կողմից իր քավորին ուղարկում է ՌԴ նախագահական ընտրությունները դիտարկելու
- «Հրապարակ». Հայաստանը կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը
- «Ժողովուրդ». Հայաստանում բազմաթիվ մարդիկ ստացել են վարորդական վկայականներ, սակայն մեքենա վարել չգիտեն
- Արայիկ Հարությունյանը վերջապես կհասնի նպատակին. ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց