Քաղաքական 10:05 12/04/2024

Հենց Փաշինյանն էր, որ 1991-ին հիմնադրված իրական Հայաստանը կազմաքանդեց պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ, ապրիլի 10-ին, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, հայ հանրությանը ներկայացրեց մի նոր «հայեցակարգ», ըստ որի իբր գոյություն ունի «Իրական Հայաստան» և «Պատմական Հայաստան», որոնք «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։

Փաշինյանը նաև խոստովանեց, որ երկար ժամանակ եղել է «Պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող» և «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո «բոլորիս աչքի առաջ» տեղի է ունեցել իր «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան», որի շնորհիվ նա «աներկբա և միանշանակ համոզվեց», որ Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն գործոնը «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է»։

Փաշինյանը նաև պնդել է, որ «Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է», որի միջազգայնորեն ճանաչված տարածքը «մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել» և որ «եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:

Մի կողմ թողնենք, որ Փաշինյանը պարզունակ գրագողություն է անում Վանո Սիրադեղյանից, որը, քննադատելով քաղաքական հայդատականությունը, ժամանակին ասել էր. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»:

Խորքային խնդիրն այստեղ այլ է։ Այն է, որ հենց Փաշինյանն էր Հայաստանի ղեկավարը, որը հանուն «Պատմական Հայաստանի»՝ կործանման եզրին հասցրեց իրական Հայաստանը, իսկ հիմա՝ նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է դրանում մեղադրել այդ իրական Հայաստանի հիմնադիրներին։

Այս կապակցությամբ ասելիքս կուզեի արտահայտել հետևյալ արձանագրումներով.
1. Հայաստանն ի սկզբանե իր անկախության ձեռքբերման գործընթացը անցկացրել է Խորհրդային Միության Սահմանադրության շրջանակներում,  անկախության հանրաքվեն կազմակերպել է բացառապես Խորհրդային Հայաստանի տարածքում, և առաջին իսկ պահից, ստորագրելով 1991 թվականի Մինսկյան (Բելովեժյան) հայտարարությունը, հռչակել է, որ ընդունում է իր սահմանները որպես նախկին Սովետական Հայաստանի  սահմաններ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը դիտարկում է  որպես Ադրբեջանի և խորհրդային ժամանակաշրջանում նրա կազմում ինքնավարություն եղած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև  հակամարտություն։

Հայաստանի Հանրապետությունը նաև պաշտոնապես հայտարարել էր, որ  համաձայն է այդ հակամարտության ցանկացած լուծմանը, որին համաձայն կլինեն և Ադրբեջանը, և  Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն, Հայաստանը երբեք  իր միջազգայնորեն  ճանաչված սահմաններից դուրս որևէ  հավակնություն չի հայտնել։ Նիկոլի լեզվով ասած, Հայաստանն ի սկզբանե իրեն հաստատել է, որպես միջազգայնորեն ճանաչված «Իրական Հայաստան» և դիվանագիտության մեջ երբեք չի կիրառել պատմական «իրավունքի» հետ կապված փաստարկներ։  Հետևաբար, Նիկոլի այն պնդումը, որ 1991 թվականից ի վեր «մենք ենք, որ չենք ճանաչել  մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը», հերթական լկտի նիկոլական սուտ է։

2. «Պատմական Հայաստանի» տեսլականով, մինչդեռ,  հանդես է եկել ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», Մյունխենում Ալիևի հետ ներգրավվեց պատմության մասին Տիգրան Մեծին վկայակոչող վիճաբանության մեջ, և իր բազմաթիվ ելույթներում  խոսեց Սարդարապատի ոգու ու Սևրի պայմանագրի մասին, ոգեկոչեց Տիգրան Մեծին, Արտաշեսին, Աշոտ Երկաթին և Հայոց այլ թագավորներին։ Պատմության մասին հենց այս կենացներով Փաշինյանն առաջնորդեց մեր երկիրը դեպի ամենամեծ աղետներից մեկը Հայոց պատմության մեջ։ Այսինքն, հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ  1991 թվականին հիմնադրված իրական Հայաստանը կազմաքանդեց պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով։

3. 2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ և  երեք խաղաղ տարվա ընթացքում բոլոր հնարավորություններն ուներ  ծանոթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված խորհրդապահական բանակցությունների բովանդակությանը և պատմությանը, դիվանագիտական խողովակներով ստանալու տեղեկություններ գլխավոր միջազգային խաղացողների դիրքորոշումների եւ ծրագրերի, տարածաշրջանում ստեղծված ռազմա֊քաղաքական բալանսի մասին։ Այդ ժամանակն անգամ անփորձ, բայց պետական կառավարմանն ընդունակ ցանկացած ղեկավարին պետք է որ բավարարեր հասկանալու համար, որ պատմության ընկալման վրա հիմնված ցնորքները սպառնալիք են մեր երկրի անվտանգությանը։ Բայց Նիկոլ Փաշինյանին այդ «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան» անցնելու համար այդ երեք տարին բավարար չեղան։ Իր իսկ խոստովանությամբ, այն տեղի չունեցավ անգամ 44-օրյա կործանարար պատերազմի արդյունքում և կատարվեց «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո»։

Այսպիսով, իշխանության մեջ անցկացրած 7 տարիներից 5 ու կես տարիներին Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել «Պատմական Հայաստանի» աղետաբեր ցնորքի սպասարկման գործով և միայն վերջին մեկուկես տարին է, որ «հասկացել» է իր գործունեության վնասները ու «տրանսֆորմացվել» դեպի «Իրական Հայաստան»։ Եթե բութ աշակերտի բնութագրման ավելի լավ օրինակ ունեք, խնդրում եմ ինձ տեղյակ պահել։ Միևնույն ժամանակ, համաձայնվե՜ք, որ եթե երկիրն ունի այդ ծավալի բթություն խոստովանած ղեկավար, ապա այսօրվա մեր ձախողումների համար այլ բացատրություն փնտրելու կարիք պարզապես չկա։

4. Նիկոլ Փաշինյանն ինքն ընդունում է, որ 5 ու կես տարվա ընթացում մեր երկիրը առաջնորդել է ազգային անվտանգության և «Իրական Հայաստանի» համար կործանարար սպառնալիքներ առաջացնող «Պատմական Հայաստանի» տեսիլքի ուղղությամբ։ Հարց է ծագում. եթե այդքան երկար ժամանակ այդ մարդը, հակառակ բոլոր իրողություններին,  համառորեն ցուցադրել է դատողության և տրամաբանության ակնհայտ արատներ ևոչ֊ադեկվատություն, ո՞րն է  երաշխիքը, որ այս անգամ նրա դատողությանն ու տրամաբանությանը կարելի է վստահել մեր երկրի հետագա ճակատագիրը։ Իրականում, եթե ինչ֊որ բան և ապացուցվել է Նիկոլ Փաշինյանի մասին, դա այն է, որ քանի դեռ Փաշինյանի մտածողության (իսկ ավելի ճիշտ կլիներ ասել «անմտության») տեր մարդն է Հայաստանի համար ճակատագրական որոշումներ ընդունում, մեր երկիրը շարունակում է վտանգված լինել։

5. Նիկոլ Փաշինյանը մի կողմից պնդում է, որ Հայաստանը, ստորագրելով 1992 թվականի Ալմա֊Աթայի համաձայնագիրը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, մյուս կողմից մեղադրում, որ Հայաստանը 1991 թվականից կառուցել է իր անկախության մոդելը սխալ՝ «Պատմական Հայաստանի» մոդելի վրա։ Թե ինչպե՜ս են կարող այս երկու իրարամերժ պնդումները միաժամանակ տեղավորվել Նիկոլ Փաշինյանի ուղեղում, թող ապագայում ուսումնասիրեն «Ակադեմիական քաղաք» տեղափոխված Բժշկական համալսարանում։ Այս պահին միայն արձանագրենք, որ անգամ ստախոսության գործում նա ապաշնորհ է»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}