Աշխարհում 17:33 23/07/2014

Անկախ հետաքննության արդյունքներից` մալայզիական «Բոինգի» կործանումը կխորացնի Ռուսաստանի մեկուսացումը

Ռազմական թեժ գործողություններով ողողված Դոնեցկի մարզում կործանված մալայզիական «Բոինգ 777» օդանավի «սև արկղերի» հետազոտումն առնվազն մեկ շաբաթ կտևի, և մինչ այդ խելամիտ չի լինի մեղադրել որևէ կողմին ցավալի ոճրագործության մեջ: Սակայն բոլորովին այլ հարց է, թե կողմերն ինչպես են օգտագործում արդեն իսկ կայացած փաստը, և ինչ հետևանքներ են ծագում դրանից:

Առայժմ ցայտուն կերպով երևում են երկու կարևոր միտումներ: Առաջինը կողմերի միջև նոր փուլ թևակոխած տեղեկատվական պայքարն է, որն ընդգրկում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններից մինչև սոցիալական ցանցերում կեղծ հաշիվների կողմից հրապարակված «ցնոցող» նյութերը: Երկրորդ, թերևս, ամենալուրջ միտումը Ռուսաստանի դեմ սանձազերծված պատժամիջոցների նոր արշավն է, որը խոստանում է ձնագնդի էֆֆեկտով հասնել նշանակալիորեն մեծ չափերի ու ներառել թե տեղեկատվական, թե տնտեսական և թե քաղաքական լծակներ:

Օդանավի կործանումից անմիջապես հետո ուկրաինական, արևմտյան և ռուսական տեղեկատվական ռեսուրսները դաշտը սկսեցին ողողել առաջնային, չհաստատված, շատ հաճախ միմյանց հակասող լուրերով: Տեղեկատվական աղբյուրների պարզ մոնիտորինգի արդյունքում ակնհայտ երևում է, որ ուկրաինական լրատվամիջոցներն իրենց արևմտյան գործընկերի նշանակալի աջակցությամբ հենց ամենասկզբում հաջողեցրին լուրջ հարված հասցնել` աղետի իրենց տարբերակը բավականին հաջողված փաթեթավորմամբ մատուցելով ողջ աշխարհին:

Թե որքանով էին նրանք նախապատրաստված նման դեպքերին օպերատիվ արձագանքելուն` դժվար է ասել, սակայն որ ռուսական կողմը կրկին հայտնվեց պատասխանողի դերում` ակնհայտ է: Իսկ տեղեկատվական դաշտում առաջին հարված հասցնողն ունի հստակ գերակայություն:

Առաջին հայացքից օդանավի կործանման մասին ուկրաինական լուրերը բավականին ճշմարտանման էին ու կառուցվում էին մեկ հիմնական մտքի շուրջ.  «Դոնեցկի մարզում ապստամբները Մալայզիական «Boing 777» ուղևորատար օդանավը շփոթել են ուկրաինական Ан-26 ռազմական ինքնաթիռի հետ և կործանել են «БУК» ԶՀՀ-ի միջոցով, որը տրամադրել է Ռուսաստանը»: Լայնածավալ քարոզչական արշավը կարճ ժամանակում տվեց իր արդյունքները: Այս տարբերակի հավաստիությաննը նպաստում էին նաև հենց ռուսական աղբյուրների միաժամանակյա հրապարակումներն  այն մասին, որ Դոնեցկի ապստամբները կործանել են ուկրաինական Ан-26 ինքնաթիռը: Ընդ որում` համընկնում էին կործանումների թե՛ ժամանակը և թե՛ վայրը:

Արևմտյան պաշտոնյաների հայտարարություններում նույնպես ակնհայտ էր մեղադրական տոնը: Հետաքրքրական է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը,  որ մալայզիական օդանավը կործանած հրթիռն արձակվել է այն տարածքից, որը վերահսկվում է ապստամբների կողմից: Չնայած Օբաման ուղղակիորեն չմեղադրեց ապստամբներին, սակայն «պատահական չհամարեց», որ Ռուսաստանը ժամանակակից զենք է մատակարարում անջատողականներին: Ավելի ուշ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ օդանավը կործանել են անջատողականները, և չնայած իրենք ապացույցներ չունեն, որ ռուսական կողմը մասնակցել է դրան, սակայն Ռուսաստանը «պայմաններ է ստեղծել», որոնք բերել են 298 հոգու մահվան:

Այս և նման այլ ազդակները գալիս էին ապացուցելու, որ Կրեմլի դեմ բարձր մակարդակով ուղղորդվող արշավի նոր ալիք է սկսվել, և այդ ընթացքում օգտագործվելու են բոլոր խաղաքարերը, այդ թվում նաև օդանավի կործանումը:

Սրա դիմաց ռուսական լրատվամիջոցների պատասխան հրապարակումները, ինչպես նաև պաշտոնատար անձանց ելույթները բավական թույլ էին և ոչ համարժեք: Նույնիսկ ռուսական հեղինակավոր կայքերում հրապարակվում էին անհավանական թվացող սցենարներ` իբրև «ուկրաինական հրթիռի թիրախը կարող էր լինել Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը», սակայն սխալվել և հարվածել է Բոինգին:

Եղավ նաև այնպիսի աբսուրդ հրապարակում, թե հնարավոր է, որ մալայզիական ինքնաթիռը նախապես լցված է եղել դիակներով:

Պարզ է, որ Դոնեցկի ապստամբների և նրանց հովանավորող Ռուսաստանի նկատմամբ լայն հարթակներում բացասական իմաստով կանխակալ վերաբերմունք ձևավորելով արևմուտքը Ուկրաինայի հարցում ավելի ու ավելի մեծ ճնշում է սկսում գործադրել Պուտինի վարչակազմի վրա: Եվ թեև աղետի հետաքննությունը չի ավարտվել ու վերջնական փորձագիտական եզրակացություն չի կայացվել, սակայն ԱՄՆ-ն և եվրոպական գրեթե բոլոր երկրները համոզմունք են հայտնում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է խստացվեն: Օրինակ Գերմանիայում հարցումների արդյունքում  պարզ դարձավ, որ գերմանացիների մեծ մասը օդանավի կործանումից հետո կողմ է արտահայտվում պատժամիջոցների խստացմանը, ինչը մինչ այդ այդպես չէր:

Պատժամիջոցների խստացման մասին առաջիններից մեկը բարձրաձայնեց  Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը: Նա հայտարարեց, որ Կանադան պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ` կապված մալայզիական օդանավի կործանման հետ: Ըստ նախարարի` հնարավոր է` Ռուսաստանն ինքը չի կործանել օդանավը, սակայն զենք է մատակարարել մարդասպաններին: Նոր պատժամիջոցները պետք է վերաբերվեն ոչ միայն անհատներին և ընկերություններին, այլ նաև ռուսական տնտեսության ամբողջական ճյուղերի:

Մեկ օր անց պատժամիջոցների ցուցակը ընդլայնելու մասին որոշում կայացվեց Բրյուսելում անցկացված ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստի ընթացքում: 

Պատժամիջոցների ավելի խիստ` «երրորդ փուլի» գործարկման մասին ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ քննարկումներ են սպասվում մինչև օգոստոսի 1-ը, երբ տեղի կունենա ԵՄ անդամ երկրների առաջնորդների հանդիպումը: Այստեղ նույնպես քննարկվելու են ամբողջական ճյուղերի վրա պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները:

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը կողմ է արտահայտվել նաև Ֆինլանդիան, որի տնտեսությունը բավականին փոխկապակցված է Ռուսաստանի հետ:

Այս ամենի, թերևս, եզրափակիչ ակորդը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցում Բարաք Օբամայի կոչն է` հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:

Միևնույն ժամանակ Նիդերլանդների արտգործնախարարը հայտարարել է. «Մենք պետք է արմատապես փոխենք մեր մոտեցումները Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

Ինչպես կարելի է եզրակացնել` Արևմուտքը խաղի նոր կանոններ է սահմանում Ռուսաստանի համար: Այստեղից Կրեմլը ունի երկու ճանապարհ. կա՛մ ընդունել նոր կանոններն ու գնալ զիջումների, կա՛մ էլ դիմել ավանդական եղանակին` մեկուսանալ ու անցնել «սառը պատերազմի ռեժիմի», ինչը` ի դեմս Եվրասիական տնտեսական միության, այնքան էլ անհավանական սցենար չէ:

Գոռ Ծառուկյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}