Ադրբեջանից վերադարձած ընտանիք. Մենք դավաճաններ չենք (տեսանյութ)
Չորս տարի Ադրբեջանում` ռազմագերիների ճամբարում անցկացնելուց հետո Հայաստան վերադառնալուց հետո Եղիշե Գևորգյանը, կինն ու երեխաները բուժզննում անցան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:
Մինչ այդ ընտանիքի դուստրերն ասացին՝ լավ են, «հազիվ վերադարձանք, մենք ազգի դավաճան չենք, ես զինվորական գաղտնիքներ չեմ իմացել, չեմ կարողացել հայտնել, ոչ էլ դրա բարոյական իրավունքն եմ ունեցել»:
Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ասաց, որ ընտանիքի անդամները բազմաբնույթ առողջական խնդիրներ ունեն:
«Մեզ այնտեղ ռազմագերիների ճամբարում էին պահում, իմ երեխաները այս ողջ ընթացքում կռիսների կրծած հավի միս են կերել, նրանք ստիպում էին, որ մենք փոխենք մեր ազգանունները և դառնանք թուրք: Հրաժարվելու համար ամուսնուս ծեծել են»,- ասաց Եղիշե Գևորգյանի կինը:
Ե. Գևորգյանն ասաց, որ այն հարկի տակ, որտեղ իրենք էին ապրում, կախաղան են հանել Մանվել Սարիբեկյանին:
«Ես այնտեղ եմ եղել, որ Մանվելին կախել են, ոչ մեկ չի կարող ժխտել»,-ասաց ընտանիքի հայրը, ավելացնելով, որ գերության ընթացքում կարողացել է տեսակցել նաև Հակոբ Ինջիղուլյանի հետ:
Հարկ է նաև նշել, որ հինգ հոգուց բաղկացած հայկական ընտանիքը ինքնակամ է հատել հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ ապաստան է խնդրել: Ընտանիքի հայրը` բազմակի դատված Եղիշե Գևորգյանը 2010 թ հունվարի 10-ին «Երազ» մակնիշի մեքենայով հատել է Ադրբեջանի սահմանը` Նախիջևանի ուղղությամբ: Այսպիսով, Գևորգյանների ընտանիքը փախստականներ են, այլ ոչ թե գերիներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սահմանն անցած հայ ընտանիքին
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան