«Հուսով ենք, որ առաջիկա շաբաթներին կլինի խաղաղություն տարածաշրջանում»
«Մենք այստեղ միջգերատեսչական այցով ենք գտնվում: Մեզ համար պատիվ էր հանդիպում ունենալ ՀՀ նախագահի, արտգործնախարարի հետ, լինել 1915-ի հուշահամալիրում: Մենք քսանհինգ տարի աջակցել ենք Հայաստանում ժողովրդավարությանը և ցանկանում ենք շարունակել համագործակցությունը: Մենք այսօր խոսում ենք անվտանգության, տնտեսության , պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք շնորհակալություն հայնտեցինք Աֆղանստանում և Կոսովոյում մեզ հետ աշխատող հայ զինծառայողներին: Նաև շնորհակալություն հայտնեցինք ՀՀ կառավարությանը` սիրական փախստականներին աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ և ԱՄՆ միջև նոր նախաձեռնություն է սկսվում հակակոռուպցիոն ծրագրերում: ՀԿ-ների հետ հանդիպումներ եղան, խոսեցինք ՀՀ ուժեղ կողմերի մասին, իսկ դա կենսունակ հասարակությունն է, այն ձևավորվել է ՀՀ անկախությունից ի վեր, և մենք հպարտ ենք, որ աջակցել ենք այդ հարցում: Մենք շահագրգիռ ենք ամուր ժողովրդավարական պետության կայացման հարցում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը:
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է կարևոր մնալ տարածաշրջանի և այդ երկրների համար. կարևորը, որ Հայաստանը դուրս չի եկել այդ գործընթացից»,- նկատեց Նուլանդը:
Նուլանդը հիշատակեց նաև իր այցը Ծիծեռնակաբերդ. «Շատ հուզիչ պահ էր այդ հուշահամալիրում, դա շատ կարևոր մասն էր իմ այցելության»:
«Մեզ համար շատ մտահոգիչ են շփման գծում բռնությունները և դա իմ այցի ընթացքում նշել եմ երկու մայրաքաղաքներում էլ: Մենք ուզում ենք, որ լինեն հանգիստ ժամանակներ, մենք խոսել ենք արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկին օգուտ չի բերում: Մենք հուսով ենք, որ առաջիկա շաբաթներին կլինի խաղաղություն տարածաշրջանում»,- ի պատասախան լրագրողների հարցին, որը վերաբերում է սահմանային լարվածությանն ու ադրեբջանցի դիվերսանտներին, հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը:
Լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի Նուլանդը Բաքվում արած իր հայտարարությունը, թե Հայաստանը ադրբեջանցի դիվերսանտներին հետ պետք է վերադարձնի, Նուլանդն ասաց. «Սոսկալի հանցանք էր իհարկե: Մենք կոչ ենք անում պատկան մարմիններին մարդկային ժեստ դրսևորել»:
Ի դեպ` չնայած հայ լրագրողների հարցերը շատ էին, սակայն ամերիկացի պաշտոնյան պատասխանեց միայն այդ երկու հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին