Հասարակություն 00:15 03/09/2013

«Երևան ռետրո style». Մենք ենք, մեր տղաները

Ինչո՞ւ ենք սիրում թերթել լուսանկարներով ալբոմներ, ի՞նչ ենք փնտրում. Արդյոք ինչպե՞ս են ապրել, ի՞նչ ոճ են նախընտրել, ինչպիսի՞ն էին: Համեմատե՞լ ենք ուզում` ի՞նչն է փոխվել, ի՞նչն է կրկնվում: Գնահատո՞ւմ ենք` հեռացե՞լ ենք, նորացե՞լ ենք: Թերթեք մեզ հետ մեր ալբոմը` 60-ականներից մեր օրեր ու կարդացեք մի քանի հատուկ կարծիք` ինչպիսին էինք և ինչպիսին ենք:


60-70-ականներ
Հիմնական շեշտադրումը  տղաները դնում էին այսպես` սանրվածք, անդրավարտիք, կոշիկներ և գուլպաներ:
2 ոճի անդրավարտիք կար հիմնականում, որ թելադրում էին ինչ կոշիկ կրել. շատ նեղ անդրավարտիքների հետ հագնում էին կամ վերևը բաց կոշիկ, կամ սուր քթով կոշիկ:

Երկրորդ տիպի անդրավարտիքի տակը լայն էր` 28-30սմ, ու պիտի այնքան երկար լիներ, որ կոշիկները փակեր:

Շատ նորաձև էին սև լաքապատ և սպիտակ կոշիկները: Սպիտակ կոշիկները, այսօրվա ասած` «վերջն էին». դրանք ձգտում էին հագնել բոլորը` ուսանողները, վարորդները, շուկայի աշխատողները, բժիշկները, իրավաբանները:


Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտի ուսանող



1967թ. «կոզանոստրա» երևանյան տարբերակ



«Բժշկականի» ուսանողներ



1968թ. Երևան, քանդակագործ Յուրա Սամվելյանը` որդու հետ



Երկու ընկեր, ժամանակի սանրվածքներով



Ուսանողները էքսկուրսիայով` Գյումրի, «Գորկու սադ»

Սանրվածքը
2 հիմնական ձև կար: Առաջին` կտրում էին կարճ` ու հետ սանրում, որն անվանում էին`բոքս:
Երկրորդ` ովքեր ունեին ուղիղ մազեր, ապա  ճակատի մոտ աքլորի կատարի պես էին կտրում ու առաջ բերում:
Նրանք, ովքեր ունեին աքլորի կատար, նախընտրում էին հագնել սև կոշիկներ ` սպիտակ գուլպաներով:

Մնացած հագուստը մանևրելի էր...
Հագուստի ու սանրվածքի մասին այս տեղեկատվությունը տրամադրեց առաջին լուսանկարի հերոսը:


Գլխարկ, որ չափազանց նորաձև է նաև այսօր


Երևանի նորաձև տղամարդկանց տրենդը՝  լայն շալվար, հետ սանրած մազեր, գծավոր պիջակ


Սահադաշտում
 

1965թ. հին ու բարի երևանյան բակային նարդի

 


1964թ., Երևան, «Զանգվի ձոր», կամ ինչպես իրենք՝ հին երևանցիներն էին ասում, «նաբերեժնի»


1963, երևանյան ձմեռ Լևոն Խոջոյան, Վլադիմիր Նիկողոսյան, եղբայրական «ռուկի վվեռխ»


1964թ., Բաթումի.  Իսկ դուք կարծում եք, թե հայերը միայն երե՞կ են հայտնաբերել այս հանգստավայրը:



Հատուկ կարծիք,  դերասան Սերգեյ Դանիելյան (Յոժ)

«Երբ հետ եմ նայում համարյա նույն տղաներին եմ տեսնում, ինչ որ հիմա: Ուղղակի փող չունեին: Առաջ մազերը կարճ էին կտրում ու «ղժժում» երկար մազ ունեցողների վրա, հիմա զարգացել` կարմիր շալվար են հագնում:

Ես «Deep purple» էի լսում:

Ընկերներս, ում հետ մեծացել եմ, ֆուտբոլ էին խաղում ու սիրում էին Խորեն Հովհաննիսյանին: «Արարատ» թմի ռմբարկուն էր... Բայց ես առանձնապես տարված չէի ֆուտբոլով:

 

Կային գողականներ էլ, բայց լսել եմ միայն «Կազյոլ Վանիկի» մասին, մեր փողոցում էր ապրում: Նրա տղան գալիս էր մեր բակ: Հետո իմացանք, որ սպանել են: Սկզբից հորը, հետո` տղուն: Այդպիսի ընկեր չունեի, որ ուզեր նմանվել նրանց. գողականները միշտ ուռոդների համար էին կուռք... Ինձ համար` ոչ,՛ ես ինքս ինձ համար աճել եմ... կուռքեր ընդհանրապես չեմ ունեցել:

Մեր ժամանակի նորաձև երիտասարդներից էի ես` երկար մազեր ունեի ու կարճ շալվար էի հագնում: Կամ ջինս: Մի ընկեր էլ ունեի մայրը մարմնավաճառ էր. նա էլ էր երկար մազ պահում: Հետո նրան սպանեցին Դուբայում` գողության համար, մայրն էլ չկա: Լավ տղա էր: Նա ուզում էր Փոլ Մաքարթնիին նմանվել: Ներեցեք, բայց ես երբեք էլ չեմ սիրել ոչ մեր, ոչ ձեր Երևանը»:


70-ականներից հետո


1978թ. Երևան. Նրանց կողքով այսօր էլ ոչ մի fashion photographer  անտարբեր չէր անցնի
 


1979թ. Երևան՝ ինչպես ֆիլմերում... 70- ականների հիթ վանդականախշ վերնաշապիկ,  հոլիդեյ անդրավարտիքներ, ամենանորաձև համարվող երկար մազեր
 


1973թ. Երևան
 


1978թ. Երևան
 


1978թ.  «Պտույտ մը Երևանու թաղերով»
 


Դերասանուհի Արմինե Նալբանդյանը ` ամուսնու և դստեր հետ
 


1979թ. Երևան, ամենահայտնի լուսնկարչատներից մեկում
 


1978թ Երևան. Ալեքսանդր Հարությունյան, Հանրապետության Հրապարակին հարող այգու շատրվանները, որ պահպանվել են մինչ օրս

Մեր օրեր


2013թ. Արթուր Հարությունյան, նույն շատրվանների մոտ


Այս հայելու մոտ լուսանկարվելն այսօր այնքան արդիական է,
որքան 70-ականներին Սասունցի Դավթի արձանի մոտ նկարվելը







«Նրանք միշտ մեր կողքին են»:



«Նրանք ազատ են»:


«Նրանք աշխատում են»:


«Նրանք սովորում են»:




«Նրանք գիտեն պահանջատեր լինել»:

 
«Նրանք հաղթող են»:



Հատուկ կարծիք.  Թևոս Հովհաննիսյան, դերասան, 27 տարեկան,

«Մեր օրերում երևանյան ոճ՝ որպես այդպիսին, կարծում եմ չկա, կամ, կարելի է ասել, ձևավորման փուլում է: 60-ականների, 70-ականների մասին  կդժվարանամ խոսել, բայց հետոյի մասին ասեմ՝ Թուրքիայից ներկրված միանման, էժանագին հագուկապով տասնյակներով մարդիկ, որոնց տարիներ առաջ կարող էինք տեսնել փողոցներում, երևանյան ոճի կրող չէին. դա հետսովետիզմն էր... նկատի ունեմ սովետից հետո մնաց էլ էր անկայուն մի բան՝ գորշ գույների մեջ: Ամեն ոք հագնվում էր այնպես,ինչպես կարող էր: Այսօր ես իրոք ուրախ եմ, որ գույնը շատացել է:

Ամեն մարդ հագնվում է ըստ ինտելեկտի, տեսածի, տեղեկացվածության: Ինձ համար հագուստը հարմարավետություն է:

Այսօր երևանցին չունի մի հերոս, մի կերպար, ում կձգտի նմանվել: Եթե մեկին էլ ձգտում են նմանակել, երկար չի տևում.հիմանականում մեկ օրվա փայլ ունեցող աստղերն են մեկօրյա նմանակման արժանանում:

Երևանցի, Երևանցի...որպեսզի իսկական Երևանցու կերպարը դառնա ամբողջական, նա պիտի անի այն երեք պարտադիր բաները՝ ինչ ամեն մի հայ տղա՝ ծառ տնկի, տուն կառուցի, տղա ունենա ու չմոռանա լինել առնական...գենդեր կա, բան կա»:
 

Հատուկ կարծիք. Վիլեն Գաբրելյան  (Նավակ Ճոճողը), դեղագետ, 30  տարեկան

«Հագնվելու ոճ, որ ասենք աշխարհի որ երկրում էլ տեսնեն, ասեն՝ Երևանից է, մենք ավաղ չունենք, բայց ճանաչելի ենք. ուր էլ գնանք՝ քիթը տեսնելով կասեն՝ հայ է:

Այսօրվա երևանցին շատ է փոխվել. եթե համեմատեմ, ասենք, 60-ականների, 70-ականների երևանցիների հետ, պիտի ասեմ, որ բացի քթից ամեն ինչ տարբեր է:

70-ականներ հոլիդեյ անդրավարտիքները, բոքս կտրած մազերը, վանդակավոր վերնաշապիկները չկան, բայց կան դրանց փոխարինողներ.այսօր ուրիշ տենդենցներ են. հիմնական տենդենցն այն է երևի, որ ով ինչ ցանկանում է, այն էլ հագնում է:

Կարծում եմ, չէ՝ վստահ եմ՝ չկան այնպիսի հատկանիշներ ու անելիքներ, որոնք կարող են Երևանցուն տարբերել մնացածից, բայց կան հատկանիշներ ու անելիքներ, որոնք կարող են տարբերել մարդուն մարդկանց մեջ. երկար խոսելու թեմա է»:

Հատուկ կարծիքների հեղինակների լուսանկարները` նրանց ֆեյսբուքյան էջերից:
Հոդվածի մտահղացումը և մեր օրերի տղաների լուսանկարների գնահատականները` Թեհմինե Հարությունյանի
 

Հարգելի ընթերցողներ, մենք սպասում ենք ձեր լուսանկարներին, «ոճային» հիշողություններին ու գնահատականներին:
Եղե'ք մեր հաջորդ` «Երևան ռետրո style. Մենք ենք մեր տղաները»-2 հրապարակման հեղինակները: Շնորհակալություն:

Կարդացեք նաև՝   
«Երևան style». Բոլոր ժամանակների մեր աղջիկները



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է
Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։ Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում են կատարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ԿԳՄՍ-ի շրջաբերականը՝ հնարավոր բոլոր տարբերակներով կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու
Ծառայել իր զեմլյակին, թե՞ ժողովրդի կողմն անցնել։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան  տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}