Հայաստանում գտնվող ադրբեջացի ընտանիքի հարցը դեռ լուծված չէ
«Ադրբեջանցի ընտանիքի հետ մեր կառուցները կատարում են համապատասխան բնույթի աշխատանքներ: Դրանք կներկայացվեն ու կընդունվի որոշում»,-ասուլիսում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ըստ նրա, այս հարցը պահանջում է որոշակի իրավական ընթացակարգ:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ-ից հայտնել են, որ հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
Նախորդող հրապարակում`
ԱԱԾ. Այժմ զբաղվում են ադրբեջանցի ընտանիքի հետագա ճակատագրով
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ