Կաթի մթերմամբ զբաղվող ընկերությունները պետք է փնտրեն ու գտնեն կաթի մթերման խելամիտ գին. Բաղիյան
Կաթի գների տատանումները առաջարկի ու պահանջարկի ավելացմամբ է պայմանավորված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղիյանը՝ հավելելով, որ պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրանում է կաթի գինը, իսկ պահանջարկի նվազելուց հետո՝ նվազում:
Սակայն Գ.Բաղիյանը չի ընդունում այս մոտեցումը, և վստահեցնում է, որ կաթի մթերմամբ զբաղվող ընկերությունները պետք է փնտրեն ու գտնեն կաթի մթերման խելամիտ գին: Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում կաթի մթերման սեզոնային գին գոյություն ունի՝ կապված արադրության ծավալների նվազման, ավելացման, բարձր յուղայնության հետ:
«Ընդհանրապես կա ձմեռային և ամառային արոտային շրջան: Ձմեռային շրջանում կաթի արտադրության ծավալները քիչ են լինում, իսկ յուղայնությունը՝ բարձր: Դրանով պայմանավորված գնային տարբերություն է լինում: Իսկ ամառային շրջանում կաթի արտադրության ծավալների ավելացմամբ նվազում է նաև յուղայնությունը: Այս հանգամանքը ստիպում է մթերող կազմակերպություններին գնային տարբերություններ սահմանել»,- ասաց Գ.Բաղիյանը:
Ըստ նրա՝ գյուղատնտեսության նախարարը մի քանի անգամ հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև արտադրողների հետ: Քննարկման արդյունքում սահմանվել է կաթի արտադրության օպտիմալ գին, որը ձեռնտու է և գյուղացուն, և մթերողին:
«Այսպիսով, վերամշակող ընկերությունները մինչև հունիսի 1-ը, այն է` արոտային շրջանի անցնելը, կպահպանեն մթերման գործող գները, դրանից հետո խնդրով կզբաղվեն միությունները»,- ասաց Գ.Բաղիյանը:
Նախորդող հրապարակում`
Կաթի մթերման գինը կրկին իջացրել են. «Ոնց որ գյուղացին աշխատի ուրիշի համար»
«Ոնց որ ասեն, դու գնա կործանվի». «Մարիաննա»-ի տնօրենը՝ գյուղացիների բողոքի մասին
Գյուղացին դժգոհ է կաթի մթերման գնից