Անհետացած Boeing-ի ուղևորների հարազատները սպառնում են հացադուլ անել
Malaysia Airlines-ի անհետ կորած Boeing–ի ուղևորների հարազատները սպառնում են հացադուլ հայտարարել, եթե Մալազիայի իշխանությունները նրանց չտրամադրեն իրական տեղեկատվությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռի հետ: Մինչդեռ Malaysia Airlines-ի ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպմանը հորդորել է զերծ պահել ուղևորներին քաղաքական պայքարի զոհ դառնալու հեռանկարից:
«Գազետա.ռու»-ն հիշեցնում է, որ քաղաքական ինտրիգը այս պատմության մեջ ի հայտ եկավ այն բանից հետո, ինչ հրապարակվեց, որ անհետացած ինքնաթիռի կապիտանը ընդդիմադիր հայացքների տեր էր և շրջանառվեց վարկած, թե ինքնաթիռը առևանգել են ի պատասխան տեղական ընդդիմության առաջնորդներից մեկի դատավճռի. վերջինս դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման Boeing 777-ի անհետացումից մի քանի ժամ առաջ:
Շաբաթ օրը իրավապահները խուզարկության էին ենթարկել ինքնաթիռի անձնակազմի անդամների տները: