«Foreign Policy». Արդյո՞ք Պուտինը պատմական, դասական սխալների զոհ կդառնա
Արդյո՞ք Պուտինը պատմական, դասական սխալների զոհ կդառնա: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Foreign Policy» պարբերականը:
«Եթե Պուտինը կարծում է, որ Ղրիմի բռնակցումը նրան մեծ հաջողություն կբերի և որ իրավիճակը գտնվում է իր վերահսկողության ներքո, ապա նման վստահությունը կարող է հանգեցնել սխալների: Տեղի կունենա հակառակը և ամբողջ տարածաշրջանը կորդեգրի հակառուսական դիրքորոշում և կշրջվի դեպի ՆԱՏՕ-ն:
Պուտինը, կարծես, պատմության դասերը լավ չի սերտել: Կամ էլ նա մտածում է, որ նա արդեն այդ գինը վճարել է և գրավելով արևելյան Ուկրաինան՝ մի քիչ ավելի քննադատությունների կարժանանա: Սակայն, սա կլինի կարևոր ռազմավարական սխալ և ավելի շատ վնասներ կհասցնի Ռուսաստանի ժողովրդին:
Խնդիրն այն է, որ Պուտինը ցույց է տալիս բոլոր նշանները, առ այն, որ հետևում է պատմության ամենախայտառակ սխալներին: Առաջնորդները, ովքեր մեծ ռազմավարական սխալներ են թույլ տվել. Նապոլեոնը 1812-ին և Հիտլերը 1941-ին մարտի դաշտում հաղթանակեցին, երկուսն էլ, իհարկե, ներխուժեցին Ռուսաստան և հսկայական զորք կորցրեցին:
Պուտինը կարծես մտածում է, որ Ղրիմի գրավումը մեծ հաջողություն է, որը նրան լայն հնրավորություն է տալին վերահսկել իրավիճակը. Նա կարծում է, որ կարող է սցենար գրել և մնացածն էլ կխաղան իրենց հանձնարարված դերերը: Նման ավելորդ վստահությունը դասական սխալներից է, որ կրկին սխալներ թույլ տալու «հնարավորություն» է ընձեռում:
Պուտինը մի գուցե այսօր Ուկրաինայում հնարավորությունների «պատուհան է» տեսնում, սակայն արդյո՞ք նա գիտակցում է Արևմտյան կոշտ սանկցիաների արդյունքում Ռուսաստանին սպասվող երկարատև վնասի վտանգը:
Հուսանք, որ Պուտինն ու իր շրջապատը դասեր կքաղեն այդ սխալներից և զերծ կմնանան Ուկրաինայի վրա հարձակվելուց: Դրանով նրանք կարող են մեկուսացնել Ռուսաստանին, աղքատացնել իրենց ժողովրդին: Պուտինը կարող է մտածել, որ նա կարող է փոխել պատմությունը, սակայն անցյալի սխանելը ապագայի մասին են պատմում»,-գրում է պարբերականը