Ճապոնական յակուձայի մաֆիան պառակտվել է
Ճապոնիայի իրավապահները պատրաստվում են յակուձայի հետ լուրջ դիմագրավման: Հայտնի է, որ խոշորագույն «Յամագուտի գումի» խմբավորումը պառակտվել է, և այժմ իշխանությունները մտավախություն ունեն, որ նրանց բաժանումը կբերի պատերազմների, քաղաքներում արյունալի բախումների, գրում է ТАСС-ը:
Խմբավորումից ներկայումս անջատվել է 3 հազար մարդ և ձևավորել նոր մաֆիոզ խմբավորում: «Յամագուտի գումի»-ում ընդհանուր առմամբ եղել է 24 հազար մարդ:
Նման նախադեպ եղել է 1980 թվականին, երբ տարանջատման հետևանքով 300 արյունալի բախում տեղի ունեցավ երկու խմբավորումների միջև: Տուժածների թվում եղել են նաև խաղաղ բնակիչներ:
Ճապոնիայում յակուձայի շատ խմբավորումներ օրինական են, բայց գտնվում են իրավապահ մարմինների վերահսկողության տակ: Նման կազմակերպությունների հիմնական եկամուտը ստացվում է թմրամիջոցների շրջանառությունից, զենքի վաճառքից, ֆինանսական մեքենայություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց