Հասարակություն 10:45 08/02/2016 Հայաստան

Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն չունեցողներին փաստորեն տուգանք է սպառնում

Երևանցիները տարեցտարի ավելի շատ տուրք են վճարում ընտանի կենդանիներին պահելու թույլտվություն ստանալու համար:

Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանPanorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, 2014թ. ընթացքում Երևան քաղաքի բնակիչները 235 ընտանի կենդանի պահելու թույլտվության համար վճարել են 1175000 դրամ տեղական տուրք: 2015թ. ընթացքում Երևան քաղաքի բնակիչները 448 ընտանի կենդանի պահելու թույլտվության համար վճարել են 2240000 դրամ տեղական տուրք:

Պարզ չէ, երևանցինե՞րն են սկսել ավելի շատ կենդանիներ պահել, թե՞ քաղաքային իշխանություններն են սկսել «լավ աշխատել»:

Դատելով վերջերս Խարբերդի բնակիչներից մեկի՝ կառավարության ղեկավարին ուղղված բաց նամակից՝  վերջին տարբերակն ավելի իրատեսական է:  Հիշեցնենք, որ քաղաքացուն կանչել էին վարչական շրջանի շենք՝ առանց  թույլատվության ընտանի կենդանի պահելու փաստի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացատրություն կամ միջնորդություն ներկայացնելու համար:

Նամակին ծանոթանալուց հետո Երևանի ավագանու անդամ Անհաիտ Բախշյանը զարմանք հայտնեց,  որ հավերի համար ևս տուրք են պահանջում: Նրա խոսքով, որոշման նախագծի մասին խոսելիս  միշտ մատնանշել են շներին ու կատուներին:

«Նախորդ տարիներին տեղական տուրք է գանձվել  հիմնականում շներ, ինչպես նաև մանր և խոշոր եղջերավոր անասուններ պահելու թույլտվության համար»,-Panorama.am-ին ասացին քաղաքապետարանի վերը նշված վարչությունից:

Ի՞նչ է սպառնում տուրքը չվճարած երևանաբնակներին:

««Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրք չվճարած քաղաքացիներին վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության առկայության դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված է տուգանքի նշանակում 5000-10000 դրամի չափով»,-պարզաբանեցին առևտրի և սպասարկումների վարչությունից, ավելացնելով, որ  ընտանի կենդանիներ պահելու համար (հավերը, հնդկահավերը ու այլ ընտանի թռչունները ևս ընտանի կենդանիներ են համարվում) տեղական տուրքի տեսակ է սահմանվել ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով, իսկ նշված օրենքով նախատեսված տեղական տուրքերի դրույքաչափերի սահմաններում Երևանի ավագանին սահմանում է Երևան քաղաքի տարածքում տվյալ տարվա համար տեղական տուրքերի դրույքաչափերը:

Հարցին, թե քանի ընտանի կենդանի է հաշվառված Երևանի տարածքում, քաղաքապտարանից պատասխանեցին, որ  հաշվառումը կատարվում է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունում բացակայում է նման տեղեկատվությունը:

Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին, միաժամանակ հայտնեցին, որ չեն պատրաստվում հարցին որևէ կերպ միջամտել. «Հարցը ՀՀ գյուղատնտեսության նախարարության լիազորության սահմաններում չէ։ Որոշումն ընդունվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և վերաբերում է միայն մայրաքաղաքին»:

Հիշեցնենք, որ Խարբերդի բնակիչը վարչապետին ուղղված նամակում մտահոգություն էր հայտնել, որ «սոցիալական այս ծանր պայմաններում նման որոշումը դրդում է բնակչությանը դադարել ընտանի կենդանիներ պահել՝ վնաս հասցնելով գյուղատնտեսության զարգացմանը»:

Երևան քաղաքում հաշվառված գյուղատնտեսական կենդանիների տվյալները 01.01.2015 թվականի դրությամբ՝ ըստ վարչական շրջանների տրամադրած տեղակտվության։
 

Երևան

հ/հ

համայնք

կենդանու տեսակը

խ.ե.կ

մ.ե.կ.

խոզեր

թռչուններ

ձի

մեղուներ

1

Մալաթիա-Սեբաստիա

339

0

76

620

0

0

2

Նուբարաշեն

83

650

0

17

0

0

3

Դավիթաշեն

11

0

521

2000

6

760

4

Շենգավիթ

1956

4760

870

1949

2

0

5

Կենտրոն

0

0

0

0

0

0

6

Արաբկիր

29

20

200

3500

0

150

7

Նորք

0

0

0

0

0

0

8

Ավան

208

520

0

2000

0

0

9

Քանաքեռ-Զեյթուն

0

0

0

0

0

0

10

Աջափնյակ

338

300

1213

5100

4

5480

11

Էրեբունի

526

270

3000

5000

6

4802

Ընդամենը

3490

6520

5880

20186

18

11192



Նկատենք, որ խնդիրը իրոք առկա է՝ քաղաքամայր Երևանը այնքան ընդարձակ է սփռված, որ հասնում է Խարբերդ ու տարբեր շեներ։ Իսկ այնտեղ մարդիկ ապրում են ամենևին ոչ քաղաքային պայմաններում ու պայմաններով։ Մարդը փաստացի ապրում է ավանում, սեփական տանը, բակով, գյուղի կենցաղով, կարելի է ասել, բայց պահանջներն իրենից որպես քաղաքաբնակի են։ 

Միգուցե ժամանակն է գոնե այս հարցում երևանյան ձևականությունները թողնել ու այնպես անել, որ Երևանի վարչական տարածքը անպայմանորեն չհամընկնի ընտանի կենդանիներ պահելու թույլտվության, կամ տուգանքի հետ։

Մի տարածքում, որտեղ հանրապետության համարյա կես բնակչությունն է ապրում, ժամանակն է պահանջները դնել ըստ տրվող պայմանների ու խելամտության սահմաններում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}