Անցուդարձ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:26 Աշխարհում
Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունն Էստոնիայի հայ համայնքի հետ Տալլինում կազմակերպել է Մ. Սարիբեկյանի «Փրկության քարտեզ»

փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են եղել էստոնական հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի դիտմանը հաջորդած ընդունելությանը ելույթներով հանդես են եկել ֆիլմարտադրող Մանվել Սարիբեկյանը և Էստոնիայի լյութերանական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլման: 
Աղբյուր՝ mfa.am

13:12 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի 2017թ. բյուջեով նախատեսված «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով մայրաքաղաքի մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2012 թվականից մեկնարկած ծրագրով նախադպրոցական հաստատությունները նորոգվում ու համալրվում են կոշտ գույքով, խոհանոցային սպասքով և կենցաղային տեխնիկայով:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

11:43 Աշխարհում
1926 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի գրող Նելլ Հարփըր Լին

Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Ծաղրասարյակ սպանելը․․․» վեպն է, որն էկրանավորվել է 1962 թ.։ Վեպը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով և վաճառվել 30 միլիոնից ավելի տպաքանակով ամբողջ աշխարհում։

11:28 Հայաստան
Երևանում Լեհաստանի դեսպանությունը տեղեկացնում է մոնոներկայացումների «Արմմոնո-2017» միջազգային թատերական փառատոնի մեկնարկի մասին,

որի պաշտոնական բացումը կայանալու է ապրիլի 29-ին 18:30-ին, Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնը մեկնարկելու է Ն. Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացմամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

11:14 Աշխարհում
Ապրիլի 24-ին Օդեսայում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ՀՀ գլխավոր հյուպատոսի և տեղի հայերի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ. Ղուլյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման վերաբերյալ հարցազրույց է տվել Օդեսայի «Գլաս», «Ստրանա Սովետով» և «Պլյուս» հեռուստաալիքներին: Ապրիլի 27-ին Օդեսայում կազմակերպվել է նաև «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը։
Աղբյուր՝ mfa.am

 

10:39 Հայաստան
Ապրիլի 29-ին 19:00-ին կկայանա «Հայկական ռոմանսներ» գրական երաժշտական երեկոն,

որը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Գրական մասը ներկայացնելու է Խորեն Լևոնյանը, իսկ երաժշտական հատվածը` Արտակ Ալավերդյանը:
Մուտքն ազատ է։

10:12 Հայաստան
Այսօր 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Զարգացման նպատակներ» համաշխարհային գործընթացի հայաստանյան աշխատանքների իրականացման շրջանակներում ձևավորված`

Կայուն Զարգացման Նպատակների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի «Էկոլոգիական» աշխատանքային խմբի առաջին  նիստը: Նախարարի տեղակալը ներկայացրել է «Կայուն զարգացման նպատակների» համակարգման կարևորությունը, դրանց իրականացման հնարավորությունները և հեռանկարները: Աշխատանքային խմբի և հրավիրվածների միջև ծավալվել է շահագրգիռ քննարկում նպատակների կետերի,  հիմնահարցերի, դրանց լուծման առաջարկների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 10-օրյա ժամկետում ներկայացնել կարծիքներ և առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն ծրագրի իրականացման ժամանակ:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

18:15 Հայաստան
Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լ. Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալ Ս. Մարգարյանը ներկայացրել է առողջապահության համակարգում ֆինանսավորման, բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար պետության կողմից փոխհատուցվող ապահովագրական փաթեթների մշակման, գնագոյացման վերանայման և այլ ծրագրերի մասին։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

18:06 Հայաստան
Ապրիլի 28-ին 14:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը և ֆոտոցուցահանդեսը,

որին ներկա են գտնվելու մոտ երկու հարյուր պատանի թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից: Միջոցառման ընթացքում ամփոփվելու են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի արդյունքները, որն իրականացնում է «Մանանա» կենտրոնը։
Աղբյուր՝ «Մանանա» կենտրոն

17:53 Հայաստան
Մայիսի 1-ին «ՄԻԿԱ» մարզադահլիճում կմեկնարկի Կիոկուշին կարատեի «Երևանի առաջնությունը», որի բացումը կլինի ժամը 15:00-ին:

Առաջին անգամ Հայաստանում կմասնակցեն Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկներ:
Աղբյուր՝ Kyokushin Armenia- ի ֆեյսբուքյան էջ

17:00 Հայաստան
ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի հերթական 11-րդ նիստը

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը: Նիստը վարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տ. Դավթյանը: Նիստի ընթացքում քննարկվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելվածում փոփոխությունների կատարմանը, փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի հավաքագրման սկզբունքներին, հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը, փոխադարձ առևտրի դյուրացմանը և ընթացակարգերի պարզեցմանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հարկման հայեցակարգի ձևավորմանն առնչվող հարցերը:
Աղբյուր՝ minfin.am

16:43 Հայաստան
Այսօր կեսօրին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզչության երկու խումբ սկսել են քարոզչությունը Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջաններում

Դրոշներով, պաստառներով, բարձրախոսներով և մարդկանց բուկլետներ բաժանելով` «Երկիր Ծիրանի» քարոզչական խմբերն այժմ շրջում են վերոնշյալ վարչական շրջաններով և քարոզչություն իրականացնում:
Աղբյուր՝ «Երկիր Ծիրանի» կուսակցություն

16:34 Հայաստան
Տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպության «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում մեկնարկած

ինովացիոն ստարտափների ֆինանանսավորման մրցույթի մասնակիցների պրեզենտացիաների ներկայացումը: Ծրագրի նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին  աջակցելն է՝ մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով: Մրցույթին, որպես ժյուրիի անդամ, հրավիրված են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալը, հայկական ամենահայտնի ստարտափերի հիմնադիրները՝ «Մենյու Գրուպ» ընկերության հիմանդիրը, «Զանգի» հավելվածի հիմանդիրը  և «Նիկիտա մոբայլ»-ի հիմանդիրը:
Մամուլի հաղորդագրություն
 

14:04 Հայաստան
ՀՀ ԿԱ քաղաքինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել առաջարկներ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման,

ինչպես նաև սեփականատեր-համայնք-պետություն համագործակցության շրջանակներում դրանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերանորոգման և անվտանգ շահագործման վերաբերյալ: Առաջարկների մի մասը ներառված են ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում:
Մանրամասն՝ minurban.am- ում

13:53 Հայաստան
Ապրիլի 28-ին 16:00-ին, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների «ԵՍ ԵՄ» խորագրով ցուցահանդեսը

Նախաձեռնության նպատակն է բացահայտել ստեղծագործող տաղանդավոր նոր անուններ, շարունակել հայ կերպարվեստի լավագույն ավանդույթները, ասպարեզ տալ երիտասարդ ստեղծագործողների գեղարվեստական, գեղագիտական նոր որոնումներին:
Ցուցահանդեսին մասնակցում են 17 երիտասարդ արտիստներ Հայաստանի մարզերից և Երևանից: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 4-ը: Մուտքն ազատ է:
Աղբյուր՝ Հայաստանի նկարիչների միություն

13:40 Հայաստան
Ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գ. Ղազարյանը

Քննարկվել են աշխատանքային խմբի կողմից ներկայացված համապատասխան չափորոշիչները, որոնցով նախատեսվում է իրականացնել ծրագրի միջոցառումները: Նախարարի տեղակալն առաջարկել է ծրագրի անցկացման չափորոշիչներին զուգահեռ ուսումնասիրել նաև ՀՀ մարզերի և տարածաշրջանների առանձնահատկությունները, հաշվի առնել տեղերում մարզական կառույցների առկայությունը, անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնել նորերի կառուցման առաջարկություններ:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

13:25 Հայաստան
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանը և Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Ք. Աբբասը շոշափել են Հայոց Ցեղասպանության խնդիրը,

ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն: Քրիստոֆ Աբբասը նշել է, որ հիացած է հայ ժողովրդի արդարության ձգտումով` հատկապես Հայոց Ցեղաասպանության միջազգային ճանաչման և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված:
Աղբյուր՝ ՀՀ Հանրային խորհուրդ

13:03 Աշխարհում
Ապրիլի 24–ին Իռլանդիայի Դուբլին քաղաքի կենտրոնում տեղակայված Քրիստոսի եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին

Այն կազմակերպվել էր Իռլանդիայի հայ համայնքի կողմից։ Երեկոյի ընթացքում ներկաներին իրենց խոսքն են ուղղել Դուբլինի արքեպիսկոպոս Մ. Ջեքսոնը, Քրիստոսի եկեղեցու առաջնորդ Դ. Դունը, Դուբլինի համալսարանի փիլիսոփայության դպրոցի պրոֆեսոր Մ. Բաղրամյանը և այլք։ Հուշ-երեկոյից հետո ներկաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ զետեղելով եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

13:00 Աշխարհում
1791 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի նկարիչ և գյուտարար Սեմյուել Մորզեն

Նա 1837 թվականին հայտնագործել է էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը, որը կոչվում է Մորզեի կոդ։

Տեսանյութեր

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բարձր դատարանին չներկայացրեց հաստատված որևէ ապացույց. Տիգրան Մուկուչյան
11:22 28/04/2017

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բարձր դատարանին չներկայացրեց հաստատված որևէ ապացույց. Տիգրան Մուկուչյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}