«Պետական մարմինները միասնական դիրքորոշում ունեն». Լյուքս Ստեփանյանի սպանության գործ
Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը մոտ օրերս վճռաբեկ բողոք կներկայացնի:
«Վճռաբեկ դատարանի դիրքորոշման մեջ յուրահատուկ տարբերություն չեմ ակնկալում, քանի որ, ինչպես հասկանում եմ, այս գործով պետական մարմինները միասնական դիրքորոշում ունեն: Ամեն դեպքում հույս միշտ կա, քանի որ շատ ակնհայտ ու կոպիտ խախտումներ են թույլատրվել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ե. Սարգսյանը:
Դ. Խաչատրյանի պաշտպանը նշեց, որ թեև հայաստանյան դատական համակարգի հետ մեծ հույսեր չի կապում, բայց վճռաբեկ բողոք կներկայացնի՝ հետագայում Եվրոպական դատարան դիմելու ակնկալիքով:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման: Ե. Սարգսյանը բողոքարկել էր առաջին ատյանի որոշումը: Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 30-ին մերժեց փաստաբանի բողոքը:
Ըստ նախաքննության տվյալների, 2013-ի մայիսի 15-ին զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ էր մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ. Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ: Արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք:
Դ.Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ «սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը»: Նա դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
Նախորդող հրապարակումներ՝
«Դատարանն ուզում էր հնարավորինս արագ գործն ավարտել այնպես, ինչպես կար». Լյուքս Ստեփանյանի գործ
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով վերաքննիչ բողոքը մերժվեց
«Զենքն իջեցրեց ու մի հատ անկապ շարժում եղավ». Լյուքս Ստեփանյանի սպանության գործով տուժող
Հասարակական հնչեղություն ունեցող գործերով իրավական որոշում չենք տեսնում. Լ.Ստեփանյանի սպանության գործ
Լյուքս Ստեփանյանին սպանելու համար դատապարված Դ. Խաչատրյանը ուզում է միայն իր արածի համար պատժվել
Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարի ազատազրկման
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նախաքննության արդյունքները գոհացրել են գլխավոր դատախազին
Երբեք մի ասեք` երբե՛ք. Փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանում է գլխավոր դատախազին
Սեյրան Օհանյա՞նն է կայացրել Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը. Պաշտպանական ճառ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին