«Դու սուս, վիժվածք». Վ. Պետրոսյանի փաստաբանը քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացրեց
«Սա շատ ծանր բան էր ինձ համար: Ես հիվանդանոցում մտածում էի՝ ոնց եմ շարունակելու իմ կյանքը: Իմ կալանակից եղբայրները ինձ սովորեցրին, որ չպիտի փախնեմ դժբախտությունից: Այդ երկու երեխաները հոգևոր իմաստով իմն են: Էս խաչը տանելու եմ ամբողջ կյանքով մեկ»,- իր վերջին ճառում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը:
Խոսքն ավարտելուց հետո երբ տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես էր գալիս ռեպլիկով, Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ վերջինիս ասածները չեն համապատասխանում իրականությանը, ինչին տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանը արձագանքեց՝ «դու սուս վիժվածք»:
Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց քրեական գործ հարուցել՝ նշելով, որ այս էլ որերորդ անգամ ողջ հանրության աչքի առաջ իրեն վիրավորում են:
Դատավարությունը այն կշարունակվի հունվարի 26-ին:
Հիշեցնենք, որ այսօր պաշտպանական ճառերով հանդես եկան Վ. Պետրոսյանի պաշտպանները, այնուհետև նաև Վարդան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նախորդ դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:
Նախորդող հրապարակումներ՝
Միջադեպ՝ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Խայտառակություն է
Վարդան Պետրոսյանի պաշտպան. Այս քրեական գործի մեխը դեպքի վայրի զննությունն էր, որն առաջ տարվեց կեղծիքներով
Վարդան Պետրոսյանի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով
Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. «Այլընտրանք չկա»
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Մեկամյա ձևական դատաքննությունը հանգեցրեց իմաստազուրկ մեղադրական ճառի
Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
Դատախազը միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով. iravaban.net
«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը