Malaysia Airlines ընկերության աշխատակիցներն ազատվում են աշխատանքից
Malaysia Airlines ընկերությունից վերջին կես տարվա ընթացքում ազատվել է ավելի քան 200 աշխատակից, հիմնականում՝ բորդ-ուղեկցորդներ: Նրանց հեռանալու պատճառը վերջին երկու ավիավթարներն են ընկերության «Բոինգ» ինքնաթիռների մասնակցությամբ: Աշխատակիցների արհմիության ներկայացուցիչն ասել է, որ շատերն ուղղակի վախենում են թռչել: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Այժմ այդ մարդկանց հետ հոգեբաններ են աշխատում: Անձնակազմից մի քանիսը խոստովանել են, որ իրենց ընտանիքն է ստիպում ազատվել աշխատանքից:
Ներկա պահին ավիաընկերությունում աշխատում է 19,5 հազար մարդ: Բայց ավիափոխադրող ընկերության ղեկավարությունը նախատեսում է կրճատել աշխատակիցներին, քանի որ ընկերությունը վերջին տարիներին վնասով է աշխատում: «Բոինգ 777»-ի անհետանալուց և Ուկրաինայի տարածքում ընկերության ինքնաթիռն ընկնելուց հետո ընկերությունը կորցրել է 137 միլիոն դոլար:
Նշենք, որ «Բոինգ-777»-ը, որի մեջ եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, մարտի 8-ին անհետացել է, դեռևս չի հայտնաբերվել: Երկրորդ ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին. ընկերության «Բոինգ-777»-ը Ուկրաինայի տարածքում վթարի է ենթարկվել: 289 ուղևորից և ոչ մեկը չի փրկվել:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան