«Հիմնադիր խորհրդարանը» չունի քաղաքական օրակարգ. Նարեկ Գալստյան (տեսանյութ)
«Շատ զարմանալի է, ինչպես է քաղաքական կազմակերպությունը հայտարարում, որ ապրիլի 24-ին` երեկոյան 18:00-ին, հեղափոխություն են անելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությանը :
«Սա նմանվում է Բարոն Մյունհաուզենի ցուցակին»,-նշեց տեղեկատվության անվտանգության փորձագետը:
Նրա խոսքերով, եթե այսպես շարունակվի «Հիմնադիր խորհրդարանի» մի մասը կհայտնվի ճաղերի ետևում:
Ասուլիսին ներկա ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի դիտարկմամբ էլ «Հիմնադիր խորհրդարանը» չունի քաղաքական օրակարգ:
Խոսելով Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դեպքերից՝ ՍԴՀԿ ատենապետը նշեց. «Մեր իշխանությունները բացառիկ շնորհք ունեն ժողովրադական որևէ աջակցություն չունեցող կազմակերպությանը դարձնել հայտնի: Գյումրու հրապարակում երևի 50 հոգի մարդ կա, որոնցից 30 ոստիկանության և հատուկ ծառայությունների աշխատակիցներ էին, մնացած քսանն էլ պապիկներ ու տատիկներ էին, որ եկել էին թամաշա անելու»:
Ն. Գալստյանը վստահեցրեց,որ եթե «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու հանրահավաքն անտեսվեր, ապա այն չէր ունենա որևէ արձագանք, ինչպես չի ունեցել նրանց բազմաթիվ այլ գործողություններ:
«Հիմնադիր խորհրդարանի» գործունեության մասին բանախոսների մոտեցումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան