Տնտեսություն 10:48 28/05/2015

Հեղինե Բիշարյան. ՕԵԿ-ը դեմ է էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացմանը և պայքարելու է դա թույլ չտալու համար

Օրինաց երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հանդես է եկել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ, ընդգծելով, որ այս ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում հերթական անգամ էլեկտրաէներգիայի թանկացումը անդառնալի ու աղետալի հետևանքներ է ունենալու առանց այն էլ կաթվածահար եղած տնտեսության վրա: Բիշարյանը ֆեյբուքյան էջում գրել է, որ Օրինաց երկիրը դեմ է էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացմանը և պայքարելու է դա թույլ չտալու համար:

«Անցած տարվա օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ապրանքատեսակների թանկացումը բարդ խնդիրների առջև կանգնեցրեց մարդկանց:

Հայաստանում, ուր աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչը, էլեկտրաէներգիայի և մյուս ապրանքատեսակների թանկացումը արտագաղթի տեմպերի աճի նոր առիթ հանդիսացավ, քանի որ ամեն մի թանկացում ազդում է ժողովրդի կենսամակարդակի և տրամադրությունների վրա: Վերջին տարվա ընթացքում երկրից հեռացան հազարավոր մարդիկ, ովքեր այդպես էլ չտեսան ապագա ու չգտան հնարավորություն իրենց ընտանիքների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար: Որևէ մեկին այլևս չի հետաքրքրում այն հարցը, թե ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից, քանի որ պատասխանը շատ պարզ է ու հայտնի: Պարզապես ցավալին այն է, որ երկրում մնացած, բայց արտագաղթելու մտադրություն ունեցողների զգալի մասը չի հավատում իր ու իր զավակների լավ ապագային:

Չգիտեմ, կա՞ արդյոք մեկ այլ երկիր, որտեղ կոմունալ վճարների մուծումը մարդկանց համար դարձած լինի չարիք: Մենք անընդունելի ենք համարում մարդկանց կենսամակարդակը շարունակաբար վատթարացնող քայլերը, մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացումն իր հերթին անխուսափելիորեն կբերի լայն սպառման ապրանքների նոր թանկացումների: Իսկ Հայաստանի Էլեկտրական Ցանցերի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովին ներկայացրած հիմնավորումները վստահ եմ կրկին անգամ փաստարկված չեն: Բազմաթիվ փաստերի համադրումը, վերլուծությունը, մասնագետների հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ և անհրաժեշտ է թույլ չտալ սակագների բարձրացում:

Առանց հերթական թանկացումների էլ Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ է լինում: Օտարերկրյա ներդրումներ գրեթե չկան, մենաշնորհային տնտեսության զարգացման արդյունքում մի քանի հարուստներ էլ ավելի են հարստանում, աղքատներն էլ ավելի աղքատանում: Աղետալի չափերի հասնող գործազրկությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակաբար թանկացումները լուրջ սպառնալիք են դարձել մեր ժողովրդի համար: Պետք է դադարեցնել մտնել մարդկանց գրպանը: ՀԷՑ-երի պարտքերի ու կորուստների համար ինչո՞ւ պետք է վճարի սպառողը: Դա էլ այն դեպքում, երբ հայտնի են այդ կորուստների հասցեատերերը՝ այսպես ասած լևի գծեր ունեցողները: Հասարակ քաղաքացին ի՞նչ կապ ունի այս ամենի հետ: Կուտակված խնդիրները ի զորու է լուծել այն իշխանությունը, որն ունի երկրի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ռազմավարություն, այն կառավարությունը, որն իրականացնում է հավակնոտ, թիրախավորված ծրագիր և արդյունքին միտված քաղաքականություն:

Այս ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում հերթական անգամ էլեկտրաէներգիայի թանկացումը անդառնալի ու աղետալի հետևանքներ է ունենալու առանց այն էլ կաթվածահար եղած տնտեսության և իր գոյությունը մի կերպ պահող հարյուր հազարավոր մեր հայրենակիցների վրա, որոնց ուսերին ավելանում են վարկեր ու վարկեր: Օրինաց երկիրը դեմ է էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացմանը և պայքարելու է դա թույլ չտալու համար»,-գրել է Բիշարյանը:

Նախորդող հրապարկում՝
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է
Ազատության հրապարակում մեկնարկում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթը
Օպերայի տնօրինությունը հրաժարվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքի համար էլեկտրաէներգիա տրամադրել
«Քաղաքական ենթատեքստ եմ տեսնում». տնտեսագետը՝ Էլէներգիայի սակագնի մասին
«Սենսացիա չկա». ՀԷՑ-ն ուղղել է էլէներգիայի սակագնի մասին հայտում տեղ գտած անճշտությունները
Սպառողը չպիտի վճարի գողության համար. Դավիթ Հարությունյան
«Հոսանքի թանկացումն ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ ժողովրդին». բողոքի ակցիա ՀԾԿՀ շենքի դիմաց
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է իրազեկման ավտոերթի մասին
Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ-ում
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է. Հանրային քննարկում
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ. Ռ.Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի մասին 
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}