Հասարակություն 17:20 01/07/2015

ՎիվաՍել-ՄՏՍ. 10 տարվա ընկերություն

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշում է իր գործունեության տասնամյակը. ընկերություն, որն իր օրինակով է սահմանել՝ ինչպիսին պետք է լինի բիզնեսի առաքելությունը և հարաբերությունները հասարակության հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է ընկերության կարևորագույն ձեռքբերումների մասին, տեղեկացնում եմ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նշանակալի ձեռքբերումները վերաբերում են ոչ միայն կատարողականի արդյունավետության՝ դեռևս չգերազանցված ցուցանիշներին, այլև՝ հասարակության հետ հաստատած հարաբերություններին: Բիզնեսի և հասարակության միջև իրական համագործակցությունը, խարսխված պատասխանատվության, պատրաստակամության և թափանցիկության սկզբունքների վրա, ավելին է, քան բիզնեսի և սպառողի միջև հարաբերությունների ավանդական մոդելը: Պատասխանատու գործունեության նոր մոդելը հիմնված է այս տասը տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմի միասնական ջանքերի շնորհիվ ձևավորված արդյունավետ և նորարար կառավարման մշակույթի վրա: Որպես այդպիսին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կազմակերպական առանձնահատուկ մշակույթը հեշտ չէ կրկնօրինակել, սակայն ընկերությունը միշտ պատրաստակամ է եղել՝ կիսելու իր գիտելիքները, փորձն ու արժեքները՝ հանուն հանրային բարօրության և կայուն զարգացման:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջինն է մի շարք ցուցանիշներով. շուկայում ընկերության մասնաբաժինը կազմում է ավելի քան 60%՝ ավելի քան 2 միլիոն բաժանորդներով, որոնցից 1,12 միլիոնն օգտվում է տվյալների փոխանցման ծառայություններից: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի մոտ է դարձել իր հաճախորդներին՝ հանրապետության ամբողջ տարածքում գործող 92 սպասարկման կենտրոնների միջոցով, որոնցից 2-ն աշխատում են շաբաթական յոթ օր՝ շուրջօրյա սկզբունքով: 494 ռոումինգ գործընկերների միջոցով՝ ընկերությունը ռոումինգ ծառայություններ է տրամադրում աշխարհի 196 երկրում:

615 բնակավայրերում (այդ թվում՝ 48 քաղաքներում) մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող DC HSDPA-ի հասանելիությամբ՝ Հայաստանում ամենաընդարձակ 3.5G ցանցն ընկերության գլխավոր առավելություններից է՝ բաժանորդներին ձայնային և տվյալների փոխանցման բարձրորակ ու նորարարական ծառայություններ մատուցելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի անգերազանցելի առաջատարն է բջջային ցանցի ծածկույթով: 3G ցանցը (ավելի քան 1175 բազային կայան) հասանելի է բնակչության 98,8%-ին, իսկ 2G ցանցի ծածկույթը կազմում է 99,8%: 2009թ.-ին ընկերությունն էլ ավելի նորարարական ծառայություններ է առաջարկել իր բաժանորդներին՝ առաջին անգամ Հայաստանում գործարկելով ներբեռնման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G/LTE ցանցը: Ներկայումս 4G ցանցը (շուրջ 250 բազային կայանով) հասանելի է բնակչության 45,7%-ին ՝ ներառելով Հայաստանի 7 քաղաք:

Սերտորեն շաղկապելով բիզնես գործունեությունը հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տասը տարիների ընթացքում շուրջ 28,9 միլիարդ դրամ է հատկացրել՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հովանավորության ծրագրերի իրականացման համար: Ընկերության կապիտալ ներդրումները կազմում են ավելի քան 182 միլիարդ դրամ: 2005-2015 թթ.-ի ընթացքում շարժական կապից և հարակից գործունեությունից հասույթը կազմել է ավելի քան 675,4 միլիարդ դրամ: Նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես Հայաստանի խոշոր հարկատու, 188,2 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ է կատարել պետական բյուջեի նկատմամբ: Ստեղծման օրվանից մինչ օրս, դառնալով 1400 խանդավառ ու փորձառու աշխատակիցներից կազմված թիմ (աշխատակիցների միջին տարիքը 34 տարեկան է), ընկերությունը 66 միլիարդ դրամ է հատկացրել աշխատավարձային ֆոնդին: Մրցակցային աշխատավարձից բացի՝ աշխատակիցներին առաջարկվում են տարատեսակ սոցիալական խրախուսումներ:

«Ընկերության 10 տարիների ընթացքում մենք հաղթահարել ենք տնտեսական վայրիվերումների և մրցակցության մարտահրավերները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեզ համար ավելին է, քան ընկերություն. այն մի ամբողջ կյանք է՝ լի տքնաջան աշխատանքով, հաղթանակներով ու մարտահրավերներով: Հաջողության մեր պատմությունը ուժ ու վստահություն է տալիս՝ շարունակելու մեր գործը հանուն մեկ ընդհանուր նպատակի, այն է՝ ապահովել բաժանորդների գոհունակությունն ու հասարակության բարօրությունը: Անցած տասը տարիների ընթացքում մենք դարձել ենք առավել ճկուն, արդյունավետ, նպատակասլաց, պատասխանատու, թափանցիկ և առավել քան մոտ մեր բաժանորդին ու հասարակությանը: Շնորհակալություն վստահության համար. այն մեզ պարտավորեցնում է անել ավելին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
13:10 06/05/2024

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}