Վարդան Խաչատրյանը՝ Մարտունու բնակչին. Դրա համար Ստալինին ասում էին՝ տիրան է, ոչ թե դիկտատոր
Մարտունիում սահմանադրական փոփոխությունների դրական ու բացասական կողմերը ներկայացնողների հետ հանդիպմանը բնակիչներից մի տղամարդ հարցի իրավունք խնդրեց: Ասաց, որ դեկտեմբերի 6-ին մասնակցելու է հանրաքվեին, կողմ է քվեարկելու, «այո»-ի կողմնակիցների խոսքերն իրեն համոզիչ են թվացել:
Մարտունեցի տղամարդն ասաց, թե մի բան իր համար պարզ չէ, ինչո՞ւ են փոփոխություններն իրականացվելու հանրաքվեի միջոցով. «Ժողովուրդի ձայնը շատ կարևոր տեղերում ըսկի հաշվի չի առնվել, Սահմանադրությունն էնքան կարևոր փաստաթուղթ չէ, որքան դրա կատարումը: Սովետական միության 1935 թվի Սահմանդրությունը իսկական ավետարան էր, ամեն ինչով սրբություն, բայց Ստալինը սպանեց 17 մարդ՝ այդ Սահմանդրությունը կիրառելով»:
Մարտունեցի տղամարդն ասաց, որ հանրաքվեի անցկացմամաբ ժողովրդին մեծ պատիվ է ընձեռնվել:
ԲՀԿ-ական պատգամավոր, «Այո»-ի կողմնակից Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկու անգամ անցկացվել է սահմանադրական հանրաքվե՝ 1995-ին ու 2005-ին:
«Հանրաքվեն անհրաժեշտություն է: Կան երկրներ, որտեղ պառլամենտներն են ընդունում Սահմանդրությունը: Բայց հանրաքվեն ճիշտ է, որովհետտ ժողովրդի կամքն է արտահայտում»:
«Ոչ»-ի կողմնակից Վարդան Խաչատրյանն անդրադառնալով բնակչի խոսքերին զարմանք հայտնեց.
«Երկրիս երեսին իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ստալինի ժամանակ էլ էր ժողովրդին պատկանում, դրա համար Ստալինին ասում էին՝ տիրան է, ոչ թե դիկտատոր, որովհետև ժողովրդի մեծամասնությունը կանգնած էր նրա թիկունքում և նրան վստահում էր: Ամեն երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդի կամքը կաշկանդել չի կարելի»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մկրտչյան. Այս փասաթղթին կողմ քվեարկելուց հետո ավելի վատ է լինելու
- «Այո և ոչ»-ը՝ Նոր Հաճն քաղաքում. Ֆոտոռեպորտաժ
- Բագրատյան. Սահմանադրագետ չեմ, բայց ցանկացած սահմանադրագետի կարող եմ դաս տալ
- Արծվիկ Մինասյանը կարծում է, որ նոր Սահմանադրությունը վերջ կդնի նաև թշնամական մոտեցումներին