Հայաստանի ծանրամարտի առաջնության երկրորդ օրվա արդյունքները
Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում շարունակվում է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:
Մրցումային երկրորդ օրը հարթակ են դուրս եկել 56 կգ և 62 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
56 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Համլետ Մնացականյանը (220 կգ), իսկ 62 կգ քաշայինների պայքարում լավագույնը Գևորգ Բաղդասարյանն էր (258 կգ):
Փետրվարի 16-ին հարթակ դուրս կգան 69 կգ և 77 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան