ԿԸՀ. ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել
Նախօրեին Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել այսօր՝ մինչև ժամը 18.00-ն:
Հիշեցնենք, որ Դիլիջանում 6797 ձայներով հաղթել է ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը: Թումանյանում 1687 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Լևոն Զավարյանը: Տաթևում ևս հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն՝ Տաթևի գործող համայնքապետ Մուրադ Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան