Ինչ-որ բան կարժենա՞ քաղաքապետի բարկությունը
Ապամոնտաժումը կրկին բողոքի ալիք բարձրացրեց երևանցիների շրջանում, այս անգամ՝ Երևանի Ամիրյան 2 հասեցում գտնվող պատմամշակութային հուշարձանի ճակատային հատվածինը։
Շենքը կառուցվել է 1896 թվականին, եղել է արական գիմնազիա, այնուհետև Ավ.Իսահակյանի կենտրոնական գրադարանի գլխավոր մասնաշենքը: Այսօր այդ հատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ: Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ հատվածում կառուցվելու է բիզնես կենտրոն:
Ռեժիսոր, ակտիվիստ Սեդա Գրիգորյանը երեկ հայտարարել էր, որ շինհրապարակում բացակայում է շինթույլտվության և նախագծի պաստառ, քաղաքապետարանը չի արտոնել քանդման աշխատանքներ իրականացնել հուշարձանի ֆասադային հատվածում:
Այս հարցով Panorama.am-ն առավոտյան զանգեց Երևանի քաղաքապետարան: Հայտնեցին, որ հարցերին կպատասխանեն խորհրդակցությունից հետո: Մինչ իրենց պատասխանելը, քաղաքապետարանը տարածեց հաղորդագրություն, որով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թերևս առաջին անգամ մայրաքաղաքում շենքերի քանդման պարագայում, հնչեցրել է մեղադրանք քաղաքաշինության ոլորտում համապատասխան ստորաբաժանումների հասցեին, նույնիսկ պատասախանատուներից պարզաբանումներ է պահանջել:
Թեև հաղորդագրության վերջում քաղաքապետը ոչ ակնհայտ մեղադրել է նաև նախորդ քաղաքապետերին՝ ասելով, որ «ի հայտ են գալիս տարիների ընթացքում կուտակված խնդիրներ», այնուամենայնիվ հանրությունը սպասում է ոչ թե «դրանց մասին տեղեկացմանը», ինչպես ասել է քաղաքապետը, այլ՝ դրանց լուծմանը, ու ամենաքիչը՝ ոչ քանդման տեսքով:
Հիշեցնենք, որ նման հարցեր ծագել էին Աճառյանի դպրոցի, Փակ շուկայի, Աֆրիկյանների տան և այլ մշակութային արժեքների քանդման ժամանակ, որոնք այդպես էլ լուծում չեն գտել ոչ քաղաքապետարանի, ոչ մշակույթի նախարարության, ոչ դատախազության, ոչ ոստիկանության գործունեության արդյունքում:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա դիսպետչերականը թեժ էր. Անահիտ Բախշյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Արամի 30-ը «նորից կտաշեն»
- Չպահպանված հուշարձաններ. Աբաս միրզայի մզկիթի պատն այլևս մատաղ է արված
- Աֆրիկյանների շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է
- «Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
- Աճառյանի դպրոց. Առայժմ այնպես է, ինչպես Փակ շուկայի դեպքում
- Ճարտարապետն Աճառյանի անվան դպրոցի նախկին շենքի քանդման մասին. «Շատ թափթփված ազգ ենք»
- Մինասյան. «Հին Երևան» նախագիծն անելու դեպքում Գլխավոր պողոտան կորցնում է իր նշանակությունը
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- «Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
- Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»