Կառավարությունը անապահով ընտանիքիներին կտրամադրի լրացուցիչ 55 հազար հատ թվային հեռուստատեսային ընդունիչ սարք
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից տրանսպորտի և կապի նախարարությանն առաջին եռամսյակում կհատկացվի 412,5 մլն դրամ՝ լրացուցիչ 55 հազար հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր ձեռք բերելու և մնացած ապահով ընտանիքների տրամադրելու համար:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը, 2015թ հոկտեմբերին 365,5 մլն դրամով ձեռք է բերվել 48 733 հատ թվային հեռուստատեսային ընդունիչ սարք ու անվճար տրամադրվել անապահով ընտանիքներին: «Դրանք արդեն տրամադրվել են, ծրագիրը լիրարժեք ավարտելու համար ևս 55 հազարի անհրաժեշտություն կար»,- ասաց նախարարը:
Կարևորելով ընդունված որոշումը՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է նաև ՀՀ Նախագահի հետ և հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին խնդրին տալ արագ լուծում և այնպես անել, որ որևէ անապահով ընտանիք չզրկվի սարքն անվճար ստանալու հնարավորությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան