Անապահովների համար նախատեսված թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերն արդեն բաշխվում են
Սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերն արդեն Հայաստանում են, սկսվել է տրամադրման գործընթացը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
Նա միաժամանակ հավելեց, որ Երևանում, Վայոց Ձորում և Արմավիրում այդ սարքերի բաշխումը ընտանիքներին կսկսվի մի քանի օրից:
Կառավարության որոշմամբ, ձեռք է բերվել 48 հազար 733 ընդունիչ սարք, որից 2000-ը, ըստ Գ.Ամալյանի, անհատույց կարգով տրամադրվել է ԼՂՀ բնակչությանը:
«Այն պահից, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից կստանանք հավաստող փատաթուղթ, որ սարքերի բաշխման գործընթացն անապահով ընտանիքներին ավարտվել է տվյալ մարզում, մենք հայտարարություն կտարածենք լրատվամիջոցներով՝ նախանշելով տվյալ մարզում անալոգային հեռարձակման անջատման հստակ օրը: Բաշխումն իրականացնելուց հետո գոնե տասը օր կտրամարդվի քաղաքացիներին, այնուհետև նոր կսկսվի անջատումը»,- ասաց նա:
Անապահով ընտանիքների համար պետության կողմից ձեռք բերված մեկ սարքի արժեքը 7500 դրամ է, սարքը չինական արտադրության է, երաշխիքը մեկ տարի է:
«Մրցույթի պայմանների համաձայն, կազմակերպությունը պարտավոր է հնգօրյա ժամկետում վերացնել անսարքությունը կամ փոխարինել լիովին նոր սարքով: Մատակարարող ընկերությունը պետք է բոլոր մարզերում ունենա իր կենտրոնները, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի հասնել Երևան»,- նշեց Գ.Ամալյանը:
Նա նաև ասաց, որ այն քաղաքացիները, ովքեր գնելու են, պետք է ուշադիր լինեն, որ սարքերն ապահովված լինեն հայերեն մենյուներով, հայերեն էլեկտրոնային ծրագրերով, որպեսզի հետագայում որևէ անհարմարություն չառաջանա նրանց համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չէր կարող խուսափել հեռուստատեսության թվայնացումից. Գ.Ամալյան
- Անալոգային հեռարձակումը կդադարեցվի, երբ հատուկ սարքերը բաժանվեն բնակիչներին. Գրիգոր Ամալյան
- 48 հազար 733 ընտանիք անվճար կստանա թվային հեռարձակման ընդունիչ սարք
- Փոխնախարար. Անալոգային հեռարձակումը կընդհատվի մարզ առ մարզ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան