Արցախում քննարկել են կամավորներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը
Կառավարությունն անելու է հնարավորինս՝ կամավորների ընտանիքներում սոցիալական լարվածությունից խուսափելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ:
Արցախի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, խորհրդակցությունը հրավիրվել է պաշտպանության բանակի և շրջանային վարչակազմերի միջև աշխատանքների համադրման հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Վարչապետը կարևորել է կառավարման ողջ համակարգի աշխատանքների համապատասխանելիությունը Պաշտպանության բանակի գործունեությանը, որպեսզի հայրենիքի անվտանգության ապահովումն արդյունավետորեն կատարվի:
Քննարկելով հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված կամավորներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը՝ գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ կառավարությունն անելու է հնարավորինս՝ կամավորների ընտանիքներում սոցիալական լարվածությունից խուսափելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բանակի թիկունքային աշխատանքներին վերաբերող հարցեր: Վարչապետ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին և վարչակազմերի ղեկավարներին՝ ընդունված որոշումների պատշաճ իրագործման նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- «Այն կամավորները, ովքեր տեսել են, որ իրենց անհրաժեշտությունն այս պահին չկա, հանձնել են հերթափոխը և վերադարձել»
- Ջհանգիրյանն առաջարկում է հստակեցնել կամավորի իրավական կարգավիճակը
- Աշխատանքային օրենսգրքով կամավորների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ կսահմանվեն
- Կամավորականների համար աշխատանքային երաշխիքներ կսահմանվեն
- Առաջարկ. Կամավորներին պետք է դրամական փոխհատուցում տրամադրվի
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան