Օդանավակայանում Զորոյի հագուստով անձ են ձերբակալել
Ամերիկյան Լոս-Անջելես քաղաքի օդանավակայանում տագնապի մասին հայտարարությունից հետո ձերբակալվել է մի քաղաքացի՝ հոլիվուդյան ֆիլմերի հերոս Զորոյի հագուստով: Այդ մասին տեղեկացրել է օդանավակայանի պաշտոնական էջը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Զորոյի կոստյումով մարդը Լոս-Անջելեսի օդանավակայանում ձերբակալվել է օդանավակայանի ոստիկանների կողմից», -ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ТАСС»-ը:
Նշվում է, որ մինչ այդ հրազանից կրակոցի ձայներ են լսվել տերմինալներից մեկում և հայտարարվել է տագնապ, անցկացվել են ստուգումներ: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը հայտարարել է, թե կրակոցներ չեն եղել, մարդկանց անվտանգությանը սպառնացող ոչ մի վտանգ չի եղել:
Before things got really crazy - a man in a Zorro costume with a plastic sword was arrested. pic.twitter.com/COdNEIb1pL
— sam macon (@sayczars) 29 августа 2016 г.