Լևոն Պաչաջյան. «Պաշտպանությունում, միևնույն է, կային բացթողումներ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումից հետո, որում դաշտի տերերը հաղթել են 2։1 հաշվով, վերլուծել է իրադարձությունների ընթացքը խաղադաշտում։
«Այն սահմանափակ ռեսուրսը, որ կար մարզչի ձեռքի տակ (չնայած հենց ինքն է սահմանափակել այդ ռեսուրսը) օգտագործվեց... Չնայած կար Կորյան, բայց ավելի փորձառու Արազի վրա ընտրությունը ընկավ առջևի գծում՝ սրություն մտցնելու համար։
Խաղը, ինչպես հասկացել էինք, պետք է խոր պաշտպանությունից սկսեին մերոնք՝ ունենալով 5 անվանական պաշտպան և նրանց աջակցող 4 կիսապաշտպան+Մարկոսը, ով պետք է գնդակ պահեր՝ առջևում մատակարարելով այն եզրերից միացող Մանոյանին և Հովհանիսյանին։ Մեկ-մեկ ստացվում էր, բայց եզրափակում չկար, ցավոք։ Պաշտպանությունում, միևնույն է, կային բացթողումներ, և միայն լեհերի անփույթ գործողությունների պատճառով գոլ չընդունեցինք։ Էլի կաղում էր թիմային խաղը, և մենք շատ դժվարությամբ էինք խաղը տեղափոխում հակառակորդի կիսադաշտ։ Բայց կար նվիրվածություն և պայքար։ Երևում էր, որ մերոնք անում են հնարավորը։ Հետո՝ կարմիր քարտ... Բայց ասեմ, որ այն առանձնապես բան չփոխեց, որովհետև առջևում մենք շատ ուժեր չունեինք, և փոխարինման շնորհիվ այդ բացը լրացվեց։ Եվ չնայած դրան, մենք 2 գոլ խփեցինք ւինքնագոլը՝ ներառյալ) 5 րոպեում։ 1։1... Հետո ամեն ինչ մեզ համար կարող էր հրաշալի ստացվել, եթե օգտագործեինք այն տարածքները, որոնք ավելի ու ավելի շատ էին ստեղծվում խաղավարտին մոտ։ Եվ օգտագործեցինք... Բայց տեսանք այն, ինչ տեսանք... Ու վերջում՝ նման գոլ...
Չգիտեմ՝ այստեղ մեղավորներ կարելի է շատ գտնել բայց, ցավոք, սա է այն, ինչն ունենք։ Այսքանը, սպասենք նորությունների և հաղթանակների գալիք խաղերում»,- գրել է Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց