Քաղաքական 15:28 20/01/2017 Հայաստան

«Կասպից ծովում իրենց հանգրվանն են գտել Բաքվի բազմաթիվ հայեր. այդ թիվը երբեք չենք իմանա»



«Սովորական ցեղասպանություն» նախագիծը պատրաստում է «Ես մեղադրում եմ Ադրբեջանին» կարգախոսով  տեսահոլովակներ, որտեղ ականատեսները պատմում են Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի ահավոր իրադարձությունների մասին: Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվեց այդ տեսահոլովակներից մեկը, ականատեսը պատմում էր Բաքվում տեղի ունեցած ողբերգության մասին:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն ասաց, որ շուրջ 30 տեսահոլովակ  թարգմանվել է անգլերեն, առաջիկա օրերին կտեղադրվեն  միջազգային հարթակներում:

«Նախագծի շրջանակում հավաքված բոլոր վկայություններն, իրոք, մեղադրանք են՝ ուղղված Ադրեբեջանի հանցավոր, ցեղասպան քաղաքականությանը, որը շարունակեց այդ երկիրը 20-րդ դարի վերջում՝ ստանձնելով Թուրքիայի ժառանգորդի դերը»,- նշեց նա:

Մ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ  «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, և այս տարվա ընթացքում  մի շարք միջոցառումներ են նախաձեռնելու՝ նվիրված տարբեր իրադարձություններին՝ Քարինտակի հերոսամարտի 25-ամյակին, Շուշիի ազատագրման 25-ամյակին, Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցին. «Ամբողջ տարվա ընթացքում մեդիահարթակներում, նաև միջազգային, պատրաստվում ենք անցկացնել տարբեր լեզուներով միջոցառումներ,  տարածել նյութեր, որոնք ուղղված են ադրբեջանական քարոզչամեքենայի ստի և կեղծիքի բացահայտմանը, իրականության ներկայացմանը: Այս աշխատանքներում համագործակցում ենք տարբեր պետական մարմինների հետ, մասնավորապես արտաքին գործերի, սփյուռքի նախարարությունների»:

Խոսելով 1990 թվականի հունվարի 13-20-ը տեղի ունեցած Բաքվի ջարդերի մասին, Մ. Գրիգորյանն ասաց, որ հունվարի 20-ը Ադրբեջանը նշում է որպես իրենց համար ողբերգական օր, երբ սովետական զորքերը մտան Բաքու:

«Բայց այդ աղմուկը,  որ 27 տարվա ընթացքում ամեն հունվարի 20-ին բարձրացնում են, այն նպատակով է, որպեսզի լռության մատնեն, փորձեն մոռացության մատնել այն ահավոր իրադարձությունները, որ տեղի ունեցան Բաքվում  1990 թվականի հունվարի 13-19-ը: Մեկ շաբաթվա ընթացքում Բաքվում սպանում, տանջամահ էին անում, կողոպտում էին, ողջ-ողջ այրում էին, բռնաբարում էին, բռնի տեղահանում էին հայերին: Սակայն Բաքվում մոռանում են մեկ բան, որ ողջ են այդ իրադարձությունների ականատեսները, տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր անցել են այդ դժոխքի միջով, տեսել են այդ ամենը, կորցրել են իրենց հարազատներին, ունեցվածքը»,- ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը:

Նա նշեց, որ Բաքվի ջարդերի մասին, ի տարբերություն Սումգայիթի, համեմատաբար քիչ են փաստաթղթերը, և «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում որոշեցին լրացնել այդ բացն ականատեսների վկայություններով: Նախաձեռնեցին «Մեկ տար տևող ցեղասպանություն» ենթանախագիծը, որի շրջանակում լսել ու տեսագրել են վկաների, ականատեսների բոլոր պատմածները, հիշողությունները՝ որպես Բաքվում կատարված ցեղասպանության վառ ապացույց:

«Այդ նպատակով երկու անգամ մեկնեցինք ԱՄՆ, ուր 1990-ական թվականներին մոտ 60 հազար Բավքի հայ էր տեղափոխվել հատուկ պետական ծրագրով: Տեսագրել ենք 150 Բաքվի հայի: Արդյունքում ունենք  «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմը,  որը ներկայացվել է 2015 թվականին, դարձել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն նվիրված միջոցառումների մի մասը»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հարզացրույցների հիման վրա նաև հրատարակել են գիրք, որտեղ ներառված է 50 վկայություն:  Արդեն աշխատում են  երկրորդ գրքի վրա, որտեղ ներառված կլինի մոտ 60 ականատեսի հիշողություններ:

«Այս աշխատանքը կլինի շարունակական, կներկայացվի նաև նոր ֆիլմ: Մենք փորձում ենք մեր աշխատանքի ժամանակ շատ վկայություններ հավաքել, որպեսզի ավելի մաստշաբային լինի պատկերը»,- հավելեց Մ. Գրիգորյանը:

Նրա խոսքով, այդ հարզացրույցների ընթացքում իմացել են մի շարք փաստեր, մանրամասներ, որի արդյունքում Ադրբեջանի կողմից իրականացված հրեշավոր հանցագործության առավել ամբողջական պատկերն են կազմում.  «Օրինակ, չգիտեինք, որ Բաքվում 1990 թվականի հունվարից հետո հայերին պահում էին որպես պատանդներ: Մի փախստական կին պատմեց, որ մեկ տարի սարսափելի պայմաններում իրեն պահել են որպես պատանդ: Նրա հետ միասին պահել են խառը ընտանիքներ: Հրաշքով է փրկվել: Արդեն յոթ տարի անշարժ անկողնային վիճակում է, բժիշկները կարծում են, որ նրա այդ վիճակը հենց մանկության տարիներին ապրած սարսափների հետևանք է: Նորություն էր նաև այն, որ ովքեր Բաքվից լաստանավերով էին փախնում, այդ լաստանավերից նրանց ուղղակի նետում էին Կասպից ծով: Կարծում եմ՝ Կասպից ծովում իրենց հանգրվանն են գտել բազմաթիվ Բաքվի հայեր: Այդ թիվը երբեք չենք իմանա:

Նաև հավաքագրել ենք փաստաթղթեր, որոնք կարողացել են փախստականներն իրենց հետ տանել: Բացառիկ մի փաստաթուղթ ենք հայտնաբերել, տրված է Բաքվի ռազմական հրամանատարության կողմից, գրված է, որ այս ընտանիքին ստիպված են տարհանել Բաքից, որովհետև այդ քաղաքում կա սպառնալիք իրենց կյանքին:

Բացահայտեցինք մի փաստ, որ Բաքվում հայերի հայցադիմումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել, սակայն դրանք չեն հասցվել ավարտին, բոլորը թաղվել են Բաքվի արխիվներում, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ Բաքվի ջարդերը պետական մակարդակով կազմակերպված են եղել, հենց ղեկավարությունից  հրագանգ է եղել իրավապահ մարմիններին, որ բոլոր գործերը փակեն,  հետաքննություն չանցկացնեն»:

Մ. Գրիգորյանն ասաց, որ, ելնելով իրենց ունեցած փաստերից, վկայություններից, ենթադրում են, որ Բաքվի ջարդերի ժամանակ 500-600 հայ է սպանվել:

Նա հույս ունի, որ Բավքի հայերը, մասնավորապես նրանք, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, հանդիսանում են այդ երկրի քաղաքացիներ, կդիմեն դատարան՝ պատասխանատվության կանչելով Ադրբեջանին և նախկին սովետական ղեկավարությունը: Մ. Գրիգորյանը  տվյալներ ունի, որ նրանք պատրաստվում են դիմել դատարան:

«Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում վերջին տարիներին, մասնավորապես 2004 թվականին Բուդապեշտում հայ սպայի սպանությունը,   հայ օդաչուների աճյունների տարհանման խնդիրը, շփման գծում տեղի ունեցող սպանությունները, ապրիլյան  պատերազմը, 2016-ի դեկտեմբերին Չինարիի ագրեսիան, այդ ամենը Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն է, որը վերսկսվել է դեռևս 1988 թվականին Սումգայիթում: Արդեն իրենց տարածքում չունենալով հայերի՝ որպեսզի ոչնչացնեն, ցեղասպանության դատապարտեն,  անցել են և շարունակում են իրենց քաղաքականությունն Արցախում և Հայաստանի սահմաններում», ասաց Մ. Գրիգորյանը:



Ասուլիսին ներկա քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Բաքվում, որի կառուցման մեջ լուրջ ներդրում ունեն հայերը, առնվազն երեք անգամ հայերը ենթարկվել են ծրագրված ցեղասպանություն՝  1905, 1918, 1990 թվականներին:

Նրա խոսքով, հայերին ոչնչացելու քաղաքականությունը հետևողական մշակված ծրագիր է, սկիզբ է առել խորհրդային միության վերջին տարիներին և շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը նման քայլեր իրականացնելու  պոտենցիալ է ունեցել:

«Հիմա ունենք վկայություններ, կատարվում է փաստագրական աշխատանք, որոնք  դառնալու են  Ադրբեջանի հակահայկական, թշնամական քաղաքականությունը բացահայող լուրջ հիմք, մի գործ, որը կարող է նպաստել դիվանագիտական հետագա հարաբերությունների կառուցմանը, բանակցային գործընթացում  մեր դիրքերի առաջխաղացմանը՝ հիմնվելով հստակ փաստերի վրա:
Մենք տեսնում ենք, որ նմանատիպ փաստերը բանակցային սեղանին տեղ չեն գտել:  Կարևորագույն խնդիրներ, որոնք մինչ օրս հուզում են մարդկանց, մարդկանց տարբեր ապրումների պատճառ են, ըստ էության, դեռևս ներառված չեն ոչ բանակացային գործընթացում, ոչ տարածաշրջանային քաղաքական զարգացումներում»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց, որ շուտով ֆիլմ են նկարահանելու, որը պատմելու է Ստեփանակերտի շրջափակման մասին,  երբ 50 հազար բնակիչ չունենալով սնունդ, ջուր, դեղորայք, գտնվել է ամենօրյա ոչնչացման վտանգի տակ, քանի որ քաղաքը ռմբակոծվում, հրթիռակոծվում էր չորս կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:27
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Երևանի և Բաքվի միջև գործընթացում Բլինքենի մասնակցության մասին
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
09:10
Երուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի
Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Թուրքիայի քաղաքացի Հասան Սաքլանան դանակով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենա
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
ՀԿԵ գնացքի ուղևորները Գյումրի կհասնեն անմարդկային պայմաններում կանգնած. Քաղաքացու բողոքը
Մայիսյան այսօրվա տոնին շատ քաղաքացիներ գնում են Երևանից դուրս։ Նրանից մեկն էլ Տարոն Գևորգյան է, որ որոշել է գնացքով Գյումրի գնալ։ Պարզվում...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Հրապարակ». ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից
«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննիչ Նորայր Այվազյանը, ով հայտնի է Արմավիրցի դատախազներ Աշոտ Մարտիրոսյանին և Ապրես...
Աղբյուր` Panorama.am
08:25
«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը
«Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս մարտի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
08:18
ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետեւից բերելու է ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}