Տնտեսություն 18:46 24/02/2017 Հայաստան

Զբոսաշրջության վրացական փորձը մենք կօգտագործենք, իսկ ՏՏ ոլորտի մեր փորձը կփոխանցենք վրացական կողմին. վարչապետ

Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այնուհետև Կարեն Կարապետյանն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները:

Կարեն Կարապետյանը եկեղեցու բակում ծաղիկներ է դրել հայազգի անվանի զորավարների և Սայաթ Նովայի շիրիմներին: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցել է փառաբանական աղոթք և վարչապետ Կարապետյանի գլխավորած կառավարությանը մաղթել ուժ ու կորով: Վիրահայոց թեմի առաջնորդն ընդգծել է, որ հավատում են Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջողությանը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման ու առաջընթացի: ՀՀ վարչապետը եղել է նաև Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, ծաղիկներ դրել եկեղեցու տարածքում տեղադրված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, շրջայց կատարել եկեղեցուն կից գործող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:

Կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ և նշել, որ այն գնահատում է առարկայական, կառուցողական, ջերմ և բովանդակալից: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարաբերություններին:

«Մեր պատվիրակությունը չափազանց գոհ է այցի արդյունքներից և այն վերաբերմունքից, որին արժանացել է: Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ: Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջև հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով, դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարևան Իրանի հետ և այլ ոլորտներ: Խոսել ենք բիզնեսի էքսպանսիայի մասին, պայմանավորվել ենք, որ զբոսաշրջության ոլորտում վրացական փորձը մենք օգտագործենք, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը փոխանցենք վրացական կողմին: Այս կառուցողական այցն ինձ ոգևորում է և պարտավորեցնում»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ վրացի գործընկերներին առաջարկվել է Հայաստանի հարթակն օգտագործել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վրաց գործարարների համար նշանակել «բաց օր», որի ընթացքում Հայաստանում նրանց հետ քննարկվելու են տարբեր ծրագրեր: Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին հարցին՝ վարչապետը նշել է. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ բացի տնտեսական հարաբերություններից, բանակցությունների ընթացքում անդրադարձ են կատարել նաև երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, ընդգծել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է կատարել մեծածավալ աշխատանք: «Մենք ունենք գալիք սերունդների միջև կապերի հաստատման խնդիր և պայմանավորվել ենք տարբեր հարթակներ օգտագործել, որպեսզի երիտասարդները շփվեն միմյանց հետ: Խոսել ենք նաև վիրահայերի, այդ թվում՝ ջավախահայերի խնդիրների, կրթության ոլորտի, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման մասին և չի եղել որևէ հարց, որտեղ ունենայինք միմյանց չհասկանալու միտում կամ հիմք»,-շեշտել է Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե տարիներ անց ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն լինելու է մի պետություն, որով յուրաքանչյուրս, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հպարտանալու է: «Մենք դրա իրավունքն ու ներուժն ունենք: Պետք է մեր առջև դնենք ամբիցիոզ խնդիրներ և եթե բոլորս համախմբվենք՝ դրանք իրագործելի կլինեն: Պետք է ուղղակի հավատալ, օգնել մեկս մյուսին, որպեսզի գնանք առաջ»:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ առավոտյան հանդիպել է վիրահայ գործարարների հետ, լսել նրանց առաջարկները, հուզող խնդիրները, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունն առաջիկայում կարձագանքի:

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման, այցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու և բոլոր հարցերին պատասխանելու համար: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել գործադիրի ղեկավարին հայ-վրացական սահմանը վրացական համարանիշերով հատող մեքենաների հետ կապված 1000 դրամ գանձելու որոշումը չեղյալ համարելու համար:

Այցի ավարտին վարչապետը եղել է նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում, ծանոթացել առկա վիճակին: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրել է, որ Վրաստանի կառավարությունը հատկացնելու է 3,5 միլիոն լարի՝ թատրոնի հիմնանորոգման նպատակով: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:50
Գիշերային Մհերը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները...
Աղբյուր` Panorama.am
14:49
Վահագն Չախալյանը և ևս չորս անձ ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Մեր ժողովրդի առնվազն 60 տոկոսը դեմ է այս իշխանությանը. Չալաբյան
Նա նշեց, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված Արձանագրությունը հնարավոր կլինի բեկանել, եթե հասնենք իշխանափոխության, խորհրդարանական ընդդիմությունը պետք է դիմի ՍԴ
Աղբյուր` Panorama.am
13:39
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը. Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և...
Աղբյուր` Panorama.am
13:22
Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
«Սա ոչ թե պայքար է ընդդդեմ ինչ- որ բանի, այլ պայքար է հանուն հայրենքի, իրական խաղաղության»
Աղբյուր` Panorama.am
13:20
Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
Բավքի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 5 ամսով: Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
Արձանագրության մասին երեկ հայտարարելուց հետո կիրանցիները վրդովված են։ Նրանք այսօր այցելել են  գյուղապետարան ու հայտարարել՝ փոխհատուցում...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բյուրականի դպրոցում դասադուլ է, տնօրենին քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Lեռնային շրջաններում սպասվում է թաց ձյան, մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող...
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Ականատեսներն ասացին, երեխա են...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի մի քանի մասնակիցներ այստեղ եկել են պաշտոնյաների լուսանկարներով, որոնց վրա գրություններ կան։ Այսպես...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:21
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
11:03
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։ Որոշման նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կառավարության շենքի մոտ վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել ՈՒՂԻՂ
Կառավարությանշենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերցել։ Մուտքը հսկում են վահաններով զինված  մի քանի շարք ոստիկաններ։ ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կալանավորվել է Արագած Ախոյանը
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
10:04
Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
09:56
Մայիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 16-ին ժամը 09:23-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
 Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}