Ընտրացուցակներում առկա է 108 անհատական տվյալի համընկնումով ՀՀ 216 ընտրող. Մնացական Բիչախչյան
Քաղաքացու գրանցման և հաշվառման վայր ասվածները միևնույն հասկացություններն են և ՀՀ քաղաքացին ընտրություն կարող է կատարել՝ բացառապես ըստ հաշվառման հասցեի ,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ անդրադառնալով այս եզրույթների թյուրըմբռնմանը։
Նա ուշադրություն հրավիրեց հատկապես այն հանգամանքի վրա, որ մարդիկ հաճախ կիրառում են «գրանցում» բառը, այն դեպքում, երբ երևույթը ճիշտ ձևակերպմամբ կոչվում է «բնակչության պետական ռեգիստրում հաշվառում՝ ըստ բնակության վայրի»։
Հավելենք, որ «ռեգիստր» բառի համարժեքը «ցուցակ» բառն է, և ասել ընտրողների ռեգիստր, նույնն է, ինչ ասել ընտրողների ցանկ։
Մնացական Բիչախչյանը բացառեց, որ միևնույն ընտրողի անձնական տվյալները կարողանան տեղ գտնել մեկից ավելի ընտրացուցակներում. «Նման բան բացառված է, այդպիսի բան չի կարող տեղի ունենալ։ Ընտրական օրենսգրքի պահանջով քաղաքացու անձնական տվյալները լինում են մեկ ցուցակում։ Եթե քաղաքացին հաշվառված է մի հասցեում, սակայն ապրում է բոլորովին այլ վայրում, միևնույն է, նշանակում է, որ նա ունի մեկ գրանցում։ Քանի դեռ քաղաքացին չի դիմել պատկան մարիններին՝ փոխելու իր հաշվառման հասցեն, նա ընդմանեը մեկ տեղ է գրանցված։
Ասվածում համոզվելու համար ցանկացած ընտրող կարող է մուտք գործել ՀՀ ոստիկանության պաշտոնական էջ, գտնել ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախնական ցուցակները, ընտրել 38 ընտրատարածքներից և տեղամասերից պետք եղածը և տեսնել, որ այս կամ այյն քաղաքացու անձնական տվյալները միայն և միայն այդ ցուցակում են»,- ասաց Մնացական Բիչախչյանը՝ կրկին ընդգծելով, որ սա Ընտրական օրենսգրքի առաջնային, ամենասկզբունքայի պահանջներից մեկն է։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը նաև ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախնական ցուցակներում կան 108 անհատական տվյալների համընկումով ՀՀ 216 ընտրողներ, որոնք, սակայն, տարբեր անձինք են։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է հաշվառում ունեցողների 76,7%-ը
- Բանվորուհի, վարորդ, թոշակառու. Ո՞ւմ են ընտրելու Շենգավիթի և Մալաթիայի բնակիչները
- Տիգրան Մուկուչյան. Եթե մարդիկ ինքնակամ փոխում են իրենց հասցեն, այդ պարագայում անընկալելի է վարույթի հարուցումը
- Մնացական Բիչախչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
- Փաշինյանն ահազանգում է. Հայաստանում ընտրողների զանգվածային տեղաշարժեր են գրանցվում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց