Գերմանական հսկա կոնցեռնը կասեցրել է իր ներդրումները Թուրքիայում
Աշխարհի ամենամեծ ցեմենտի գործարաններից մեկը` գերմանական «HeidelbergCement»-ը, կասեցրել է Թուրքիայում կատարվող ներդրումները:
«էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հոլդինգի տնօրեն Բերնդ Շայֆելեն հայտարարել է, որ Թուրքիայում իրականացվելիք նոր ներդրումային ծրագրերն ամբողջությամբ առկախվել են երկրում առկա անորոշ քաղաքական իրավիճակի պատճառով:
Կոնցեռնի ղեկավարի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայոմ առկա իրավիճակը կարող է բացասական անդրադառնալ երկրի տնտեսական զարգացման վրա: Հայտարարության մեջ հիշատակվել է նաև Հոլանդիայի ու Գերմանիայի հետ Անկարայի լարված հարաբերությունների մասին, որոնք այդ երկրներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ անցկացնելու Թուրքիայի ցանկության հետևանքն են:
Նշվում է, որ գերմանական կոնցեռնի և թուրքական «Սաբանջը» ընկերության համատեղ ներդրումներով ստեղծված «Աքչանսա» գործարանը Թուրքիայի ամենամեծ ցեմենտ արտադրող ձեռնարկությունն է: Այն բավարարում է Թուրքիայի ընդհանուր պահանջարկի 10 տոկոսը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի արդարադատության նախարար Բաքըր Բոզդաղը պետք է քարոզչական հավաք անցկացներ Գերմանիայում: Սակայն մարտի 2-ին գերմանական կողմը հրաժարվեց Բոզդաղին նշյալ հավաքի համար սրահ տրամադրել: Թուրք նախարար Բոզդաղը հարկադրված եղավ վերադառնալ Թուրքիա:
Ավելի ուշ Գերմանիան արգելեց նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարությամբ անցկացվելիք նույնատիպ հավաքները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի վարած այս քաղաքականությունը համեմատեց ֆաշիզի հետ, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը ԵՄ-ում ապրող թուրքերին կոչ է արել հինգ երեխա ունենալ
- Թուրքիան երկրից «արտաքսում» է հոլանդական կովերին
- Եվրոպական իրավակարգի ճգնաժամն ու Թուրքիան
- Թուրքիան հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին
- Haberler. Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել Հոլանդիայի դեմ
- Էրդողան. Նիդեռլանդները վճարելու են Թուրքիայի հետ հարաբերություններն անտեսելու համար
- Չավուշօղլուն Գերմանիայի իշխանությունների մասին. «Իսկական բռնապետական համակարգ է»
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց