Քաղաքական 17:15 21/03/2017

Նալբանդյան. Հայաստանը կարևորում է իր ամուր բարեկամական հարաբերությունները Իտալիայի հետ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները կայուն կերպով զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգուն համահունչ, ինչը մեզ հնարավորություն է տվել տարբեր բնագավառներում գրանցել տեսանելի նվաճումներ։

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ ունենք մեր երկրների միջև ստորագրված նշանակալի քանակով իրավական փաստաթղթեր, որոնք ամուր հիմք են ծառայում մեր հարաբերությունների համար։ Հայաստանի արտգործնախարարը նշում է, որ երկկողմ օրակարգն ընդգրկում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցություն տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում։ Այն նաև ներառում է խորհրդարանական հարթությունը և միջանձնային կապերը։ Էդվարդ Նալբանդյանը անդրադառնում է նաև Լիբանանում ՄԱԿ-ի ուժերի ընդհանուր հրամանատարության ներքո Հայաստանի և Իտալիայի համատեղ ջանքերին՝ հանուն խաղաղության և անվտանգության։

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ որպես մշակութային և պատմական ժառանգությամբ հարուստ երկրներ մենք ունենք հուշարձանների վերականգնման ոլորտում համագործակցության դրական փորձ, և վստահություն հայտնում, որ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման նոր կենտրոնի բացումը հաջողության ևս մեկ պատմություն կլինի հայ-իտալական համագործակցության համար։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է Իտալիայի հայ համայնքի դերը, որը դարեր ի վեր նպաստել է Իտալիայի զարգացմանը և այսօր ևս իր նշանակալի ներդրումն ունի մեր երկկողմ կապերի զարգացման գործում։

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը կարևորում է իր ամուր բարեկամական հարաբերությունները Իտալիայի հետ և վստահություն հայտնում, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք մեր գործընկերությունը բարձրացնել առավել բարձր մակարդակի։ Հայաստանի արտգործնախարարը հավելում է, որ հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին վերջին պայմանավորվածությունը, որի առաջին նիստը կանցկացվի շուտով, լավագույնս կծառայի այս նպատակին։

Նախարար Նալբանդյանը բարգավաճում և առաջընթաց է մաղթում նախարար Ալֆանոյին և Իտալիայի ժողովրդին:

Անջելինո Ալֆանոն իր ուղերձում, շնորհավորելով պատմական կապերի նշանակությունը հաստատող այս կարևոր առիթով, նշում է, որ դրանք կապեր են, որոնք կենսունակ էին արդեն 18-րդ դարում, երբ կարևոր նշանակություն ունեցող հայ համայնքը հյուրընկալվել էր վենետիկյան Սուրբ Ղազար կղզում:

Իտալիայի արտգործնախարարը շեշտում է, որ վերջին քառորդ դարում Իտալիան և Հայաստանը կարողացել են կառուցել առավել եռանդուն և բեղմնավոր հարաբերություններ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական բնագավառներում: Նախարար Ալֆանոն նշում է, որ շուտով Հռոմում հյուրընկալվելու է Իտալիա-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Այն հարուստ և հստակ գործընկերության համադրության առիթ է լինելու և հատկապես նորարար ուղիներ փնտրելու խթան՝ մեր հարաբերություններին առավելագույն դինամիզմ հաղորդելու համար, որպեսզի դրանք զարգանան ամբողջական ներուժով:

Իտալիայի արտգործնախարարն ընդգծում է, որ այս տարիների ընթացքում կարողացել ենք ապավինել փոխադարձ աջակցությանը մեր քաղաքացիական հասարակությունների միջև շահավետ համագործակցության հարցում: Ամուր և ինտեգրված հայկական ներկայությունը Իտալիայում ձեռք է բերել բացառիկ նշանակություն, որն էլ ավելի է խորացրել մեր ազգերի միջև բարեկամությունը:

Անջելինո Ալֆանոն անդրադառնում է նաև այս տարի Հռոմի պայմանագրերի ստորագրման 60-ամյա տարեդարձին՝ եվրոպական ինտեգրման ուղու առաջին, հիմնարար հանգրվանին: Իտալիայի արտգործնախարարը շեշտում է, որ գիտակցելով մայրցամաքում խաղաղությունն ու բարգավաճումը երաշխավորելու հարցում Եվրոպական միության ունեցած դերը, շարունակում ենք վճռականությամբ աջակցել Երևանի և ԵՄ հարաբերությունների ակտիվացմանը` Հայաստանի առաջնայնություններն ու ընտրությունը և Բրյուսելի հետ գործընկերության հիմնարար սկզբունքները արտացոլող ձևերով և եղանակներով: Նախարար Ալֆանոն համոզմունք է հայտնում, որ ԵՄ հետ կառուցվածքային երկխոսությունը ապահովելու է բարենպաստ շրջանակ նաև երկկողմ հարթակում նոր նախաձեռնությունների համար:

Նախարար Ալֆանոն, վստահություն հայտնելով, որ հաջորդ տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները լինելու են առավել ամուր և դրական, նախարար Նալաբանդյանին և հայ ժողովրդին մաղթում է բարեկեցություն և բարգավաճում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}