Վռամ Գյուլզադյանը՝ վարչապետի խորհրդական
Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ, Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ նախկին ՕԵԿ-ական Վ. Գյուլզադյանին գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի պաշտոնից հեռացրեց ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը: 2010 թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով ծառայողական քննությունից հետո տվեց իր համաձայնությունը` Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատվելու հարցում: Նրան մեղադրեցին իր պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Վռամ Գյուլզադյան` պատգամավորից գյուղապետի թեկնածու
- Բուսասանիտարական տեսչության պետի` Վռամ Գյուլզադյանի ազատման մասին որոշումն արդեն պատրաստ է
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ