Հնդկական սերիալները միայն Հայաստան չեն միանգամից ներխուժել. Գ. Բունիաթյան
«Որոշակի դրական տեղաշարժ կա մեր հեռուստաեթերում, բայց հեռուստաեթերի բովանդակությունը մնում է խնդրահարույց»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ մի քիչ շատ են տուրք տվել ռեյտինգացավին. «Վարկանիշ, վարկանիշ, եթե գնանք վարկանիշի հետևից, կարող է ոչ մի տեղ չհասնենք:
Մենք հայկական սերիալները փոխում ենք, ուրիշ ենք բերում, կամ մեր հայկական սերիլաներում ի՞նչ է, չկան ավելի լավ կերպարներ: Դեմ չեմ սերիլաներին, ամբողջ աշխարհում կան, բայց սերիալներ գրողներին կանչեք ձեզ մոտ, քննարկեք, որ մի քիչ բարություն սերմանան»:
Հիմնական զեկուցող Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն ասաց, որ իրենց հանձնաժողովի տիրույթում չէ բովանդակային հեռուստածրագրերի խմբագրային քաղաքականությունը, բայց ամեն դեպքում որպես քաղաքացի, ծնող, համաձայն է Էդ. Շարմազանովի հետ, հույս հայտնեց, որ հեռուստաընկերությունների ղեկավարներն իրենց լսում են:
«Մենք ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ենք կազմակերպում, քննարկումներ: Վստահ եմ, որ մեր հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների ղեկավարներն էլ են ձեզ պես մտածում, ուղղակի ձեր ասած վարկանիշային և մյուս խնդիրները, իհարկե, չեն կարող չազդել այս ոլորտի վրա, քանի որ առաջին հերթին դա նաև պետք է դիտարկել որպես բիզնես ոլորտ: Ուղղակի այդ համատեղությունը պետք է հնարավորինս ճիշտ լինի»,- ասաց Գ. Բունիաթյանը:
Ինչ վերաբերում է սերիալներին, նա նշեց, որ համաշխարհային թրենդ է, հնդկական սերալները միայն Հայաստան չեն միանգամից ներխուժել:
«Ամեն դեպքում դա էլ է քննարկվում: Հուսով եմ՝ դա էլ կկարգավորվի, բայց մեր կողմից չէ, այլ թե շուկան կկարգավորի, թե մեր գործընկերներն ամեն ինչը լավ պատկերացնում են»,- ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- 2016-ի լավագույն ֆիլմերն ու սերիալները՝ ըստ Ամերիկյան կինոինստիտուտի
- Սերիալներն եթերից դուրս եկան, Հ1-ն իր վարկանիշը կորցրեց. Ստեփան Զաքարյան
- «Եթե պահանջարկ չլինի, ապա սերիալներ չեն նկարահանվի». դերասան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան